Ամանորը միջազգային տոն է, բայց տարբեր երկրներում այն յուրօրինակ կերպով են տոնում։

Իտալիայում Ամանորը տոնում են հունվարի 6-ին։ Իսկ Ձմեռ պապիկին իտալացիները անվանում են Բաբբո Նատալե։ Այդ երկրում բնակիչները կարծում են, որ Նոր տարին պետք է սկսել ձերբազատվելով հին իրերից։ Այդ պատճառով գիշերը ընդունված է պատուհանից դեն նետել հին իրերը․արդուկները, աթոռները և մնացած անպետք իրերը։
Սեղանին նրանք դնում են ընկույզ, որը երկարակեցության խորհրդանիշն է, ոսպը՝ առողջության և խաղողը՝ բարեկեցության։

Ճապոնիայում Ամանորը տոնում են հունվարի մեկին։ Որպեսզի չար ոգիներին ներս չթողնեն, նրանք տան մուտքի դիմաց փնջաձև ծղոտներ են կախում, որը, ինչպես նրանք են համարում, հաջողություն է բերում։ Նոր տարվա պահին ճապոնացիները սկսում են ծիծաղել։ Նրանք հավատում են, որ ծիծաղը նրանց հաջողություն կբերի գալիք տարում։

Վիետնամում Ամանորը անվանում են «տետ»։ Այն դիմավորում են հունվարի 21-ի և փետրվարի 19-ի միջև։ Այսինքն տոնի հստակ ամսաթիվը փոփոխվում է ամեն տարի։ Նրանք կարծում են, որ յուրաքանչյուր տանը աստված է ապրում, և Ամանորին այդ աստվածը բարձրանում է երկինք, որպեսզի պատմի, թե ինչպես են տան անդամներից յուրաքանչյուրը անցկացրել արդեն նախանցած տարին։ 

Նոր տարին Ավստրալիայում սկսվում է հունվարի մեկից։ Սակայն այնտեղ շոգ է, և Ձմեռ պապն ու Ձյունանուշը ստիպված են լինում նվերները տանել լողազգեստով։

Հրեական Ամանորը կոչվում է «Rosh Hashanah»։ Դա սուրբ ժամանակ է, երբ մարդիկ մտածում են մեղքերի մասին և խոստանում են հաջորդ տարի իրենց մեղքերը քավել բարի գործեր կատարելով։ Ամանորին երեխաներին նոր հագուստ են գնում։ Մարդիկ հաց են թխում և մրգեր ուտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել