Արդյոք մենք մեզ համարում ենք դեմոկրատ երկիր: Համոզված եմ, եթե անցած տարիներին կգտնվեին երկմտողներ, ապա հիմա պատասխանը մեկն է՝ «ոչ»: Շնորհիվ մեդիա դաշտի, և կոմունիկացիոն ուղիների ակտիվ զարգացման, մարդիկ հնարավորություն են ստացել հետևելու բոլոր այն իրադարձությւններին, որոնք հանրային բողոք են առաջացնում, ցավոք նման աստիճանի տեղեկատվությանը տիրապետելը բերում է գիտակցության , որ Հայաստանում արմատացել է ռեպրեսիվ երևույթների մի ամբողջ փունջ, և հայտարարությունները՝ ժողովրդավարության մասին, ֆիկտիվ են:Ներկա ռեժիմը ավելի համապատասխանում է բյուրոկրատիկ նորմերին, որոնց մեր ազգը անխոս չի համապատսխանում, ինչի պատճառով էլ Հայաստանը հայաթափվում է: Ստեղծված իրավիճակում պետական պաշտոնյաները ավելի կենտրոնանում են փախցնելու, ժողովրդին հնարավորինս հարստահարելու, քան կենսական նշանակություն ունեցող ռեֆորմներ մտցնելու վրա՝ ընդունելով իրենք իրենց անպարտելի և չզգալով որևէ պատասխանատվություն ազգի առջև: Չկա ձևավորված մրցակցություն՝ գործող քաղաքական ուժերի միջև, կա բացարձակ մեծամասնություն, ովքեր անկառավարելի են դարձել՝ իրենց մառազմատիկ որոշումների մեջ: Հ.Գ. Ով չի կարողանում կառավարել,նա դառնում է բռնակալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել