Շատերը քննադատում են լրագրողների քայլը, որ բողոքարշավ են նախաձեռնել ԱԺ-ում, սակայն ինքս շատ բարձր եմ գնահատում նրանց քայլը, քանի որ դա նաև խիզախության խնդիր է: Եթե ցանկանում եք, որ լրագրողներն էլ ակադեմիական լրագրող լինել ու անեն այն, ինչ գրված է լրագրական դասագրքում, ապա և նման քաղաքական՝ ակադեմիական քաղաքական դաշտ պետք է ունենաք, իսկ մենք բոզանոց ունենք, ոչ թե քաղաքական դաշտ: Ի դեպ, նրանց համար, ովքեր ասում են թե կողմնապահություն չպետք է լինի և նման բաներ. գրեթե բոլոր արևմտյան ԶԼՄ-ներն ունեն իրենց քաղաքական ուղղվածությունները, որն անգամ չի թաքցնում: Ու վերջապես, կարողա մառազմատիկ բան եմ ասում, բայց կներեք, որ Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ որպես ֆոտոլրագրող, ես ուրախանում եմ ու երկրպագուի պես նշում մեր հաջողությունը. դուրս ա գալիս՝ ոչ պրոֆեսիոնալ լրագրող եմ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել