Ես կասկած չունեմ, որ մենք խելացի ազգ ենք, սա անհերքելի ճշմարտություն է ինձ համար: Սակայն կուզենայի մի քանի տարբերություններ մատնանշել այս երկու ազգերի միջև: 

1. Հրեայի տունը երբ մի բան, օրինակ տան կտուրը, պետք է վերանորոգել, առաջին բանն, որ նա անում է հրեաների է փնտրում վերանորոգման համար, ոչ այլ ուրիշ ազգի: Իրենք իրենցով: Իսկ հայը այսպես կաներ, օտարին հետո հային: Ինչքան հայից հեռու, այնքան ավելի շառից հեռու, իսկ հրեան կասեր՝ ինչքան հրեային մոտ, այնքան լավ:

2. Հրեան իր երեխաներին խորհուրդ է տալիս, որպեսզի կարողանան բարձրագույն կրթություն ստանան ու հասնեն մի շարք պաշտոների: Սովորել և բարձր դիրքի հասնել՝ ահա նպատակը: Իսկ հայ խորհուրդ է տալիս (գրեթե մեծամասնությունը այսպես է մտածում) լավ ավտոմեքենա գնիր՝ բանկից գումար վերցնելով, որ բոլորը տեսնեն, թէ ինչ շքեղ ավտո ունես և մեկ էլ քյաբաբնոց կամ սրճարան բացի:

3. Հրեան հրեային օգնում և առաջ է տանում: Տաղանդ է, ապա հարկավոր է առաջ տանել: Թև և թիկունք լինել: Իսկ հայը, ով խելացի է վերացնել ու տեղ չտալ (մեծ մասը այսպես է անում) ու այնպես անել, որ առաջ չգնա ու հանկարծ պատահի, որ բարձրանա, այնպես հարված հասցնել, որ այլևս չկարողանա վեր կենա ընկած վիճակից:

Եթե մենք՝ հայերս, ուզում ենք հաջողության հասնել հատկապես Սփյուռքում, ապա իրար հարկավոր է ամուր բռնել ու մեր երեխաների մեջ սովորել ու հաջողություն հասնելու արվեստ սովորեցնել և մեր լավին էլ առաջ տանել: Հատկապես Եվրոպայում ապրողները, որոնք ավելի լավ հնարավորություն ունեն շատ բարձր դիրքերի հասնել ու դրանով է, որ մենք կարող ենք առաջ գնալ ու մեր խնդիրներին լուծում տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել