ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որքան, որ հիշում եմ, կա մի կետ, որն, ըստ էության, վերաբերվում է աշխատավարձերին, դրանց վճարման կարգին և բյուջետային հիմնարկների աշխատողներին գոնե տարին մեկ անգամ 13-րդ աշխատավարձ կոչվածով խրախուսելուն: Սակայն պարզվում է ոչ բոլոր հիմնարկների ղեկավարությունների աշխատաոճն է բխում օրենքի դրույթներից: Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ Հայաստանի բուհերի մեջ ամենաչքավորն ու ամենաաղքատը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է: Այստեղ բավական չէ, որ պայմանները 90-ական թվականներից չեն տարբերվում` ի նկատի ունեմ սարսափելի ցուրտն ու անորակ ջեռուցումը, այլ նաև աշխատավարձերն են չնչին, իսկ ծանրաբեռնվածությունը՝  բարձր: Այս ամենին հետ մեկտեղ, առանձնապես ցանկություն էլ չկա տարին մեկ անգամ համալսարանի աշխատողներին տարեվերջին իբրև ամանորյա նվեր՝ 13-րդ աշխատավարձով կամ գոնե հավելավճարով պարգևատրել: Ու դեռ այս պայմաններում էլ դասախոսներից պահանջում են որակ և էնտուզիազմ: Հետաքրքիր է՝ այս պայմաններում, երբ հիմնարկության ապահովված ղեկավարությունը թքած ունի շարքային աշխատողների վրա, ո՞ր դասախոսը կուզենա կամ էլ ցանկություն կունենա էնտուզիազմով աշխատելու այս պայմաններում: Կարծում եմ՝ պարզ է այսքանից դառնում, որ այսուհետ դասախոսներն էլ կրթական որակի վրա են չէ՞, մեղմ ասած, «թքած ունենալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել