ԱՐ հեռուստաընկերության կողմից նկարահանված և համացանցում տարածված երգչուհի Սոնա Ավագյանի մասին տեսանյութը, անկեղծ ասած, ինձ շատ հուզեց: Չեմ թաքցնի 10-12 տարի առաջ եղել եմ երգչուհու սակավաթիվ երկրպագուներից մեկը ու ինձ համար կրկնակի ծանր էր նրան հիմա այս վիճակում տեսնելը: Ինչևէ, փորձեցի պարզել իրականությունը, քանի որ հենց տեսանյութը դիտելու ընթացքում բազմաթիվ դետալներ խիստ կասկածելի թվացին: Այն, ինչ ինձ հաջողվեց պարզել այս կապակցությամբ, կրկնակի շոկ առաջացրեց:
Տեսանյութի մասով պարզվեց, որ Սոնան ստում է, որ ԱՄՆ դեսպանատնից ամեն ամիս ինչ-որ գումար է ստացել ամուսնու կյանքի ապահովագրության համար: Իրականում նա դեսպանատուն է այցելել միանգամայն այլ նպատակով և հյուպատոսի հետ խոսելու ընթացքում հունից դուրս գալով, սպառնացել է դանակահարել դեսպանատան աշխատակիցներին: ԱՄՆ դեսպանատնից իսկույն զանգահարել են ոստիկանություն և հայտնել են, որ մի տիկին սպառնում է դանակահարել մարդկանց և դեսպանատան աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, խնդրել են հեռացնել աղմկարար տիկնոջը: Ոստիկանները նրան տեղափոխել են Շենգավիթի բաժին, որտեղ նա հրաժարվել է որևէ կերպ բացատրել իր արարքը և դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս: Ոստիկանությունից զանգահարում են շտապ օգնություն և գրությունով ուղարկում են Ավանի հոգեբուժարան հետազոտվելու, խնդրում եմ ուշադիր լինեք, ոչ թե բուժվելու, այլ ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ… Այդքանով Սոնայի առնչությունը ոստիկանության հետ ավարտվում է: Ի դեպ, ԱՐ-ի տեսանյութում չի հերքվում Սոնայի հիվանդ լինելը, տեսանյութում լրագրողը սղացնում է նրա հասարակական վտանգ չներկայացնելը՝ առողջ լինելու տեղ: Այսինքն, Սոնան, ըստ բժիշկների, առ այսօր շարունակում է տառապել հոգեկան հիվանդությամբ, ուղղակի կիսատ թողնելով բուժումը, դուրս է գրվում հիվանդանոցից: Ստացվում է՝ մենք ականատես եղանք անորակ փիառ ակցիաի, որի արդյունքում մարդը կիսատ թողեց բուժումը: Թե ինչքանով էր դա բխում մարդու իրավունքներից, թողնում եմ ընթերցողի խղճին: Սա նաև առնվազն զարմանալի էր ինձ համար, քանի որ ԱՐ հեռուստաընկերությունը երբեք չստուգված փաստերի հիման վրա նյութ չի տեղադրել, ինչքան էլ այդ նյութը հուզիչ և սրտաճմլիկ լինի:
Հ.Գ. Պարզվեց՝ Սոնան 7 տարի է, ինչ խնդիրներ ունի օրենքի հետ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում Սոնա Ավագյանը անցնում է ավելի քան 30 էպիզոդներով: Էպիզոդներից մեկում նա դիմում է ոստիկանություն՝ մեղադրելով ինչ որ մարդկանց իր երեխաների մահվան մեջ: Նշեմ, որ Սոնա Ավագյանը երբեք երեխա չի ունեցել… Մյուս էպիզոդով նա թռուցիկներ է տպում իր հարևաններից մեկի մասին, որտեղ այդ մարդուն մեղադրում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ և այդ թռուցիկները փակցնում է իրենց շենքի բոլոր հարկերում: Մնացած էպիզոդներին առայժմ չեմ անդրադառնա, քանի որ նրանց մեջ անձնական բաղադրիչը բավական մեծ է, սակայն պետք է նշեմ, որ ոստիկանները Սոնայի հարազատներին արդեն 5 տարի է հորդորում են զբաղվել նրա բուժմամբ, քանի որ նրա մոտ անհիմն ագրեսիան գնալով սրանում է:
Ինչևէ, առողջություն եմ մաղթում իմ սիրելի երգչուհուն, համբերություն նրա հարազատներին, մանավանդը հայրիկին: 
Հ.Գ.2 Շնորհակալություն բոլոր այն ոստիկաններին, ովքեր չնայած կիրակի օրվան, պատրաստակամությամբ եկան աշխատավայր և կատարեցին իրենց մասնագիտական պարտքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել