Մեզ ո՛չ Ազգային ժողով է պետք, ո՛չ էլ Սահմանադրություն: Միևնույն է ՀՀԿ-ն ինչ ուզի այդպես էլ կանի: Երեկ դրա վառ ապացույցներ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախագահի՝ Գալուստ Սահակյանի ելույթը, որտեղ երևաց, որ այդ մարդը չունի տարրական հարգանք իր գործընկերների և այն ժողովրդի հանդեպ, ով իրեն և իր նման մի երկու տարրական կրթությունից զուրկ մարդկանց քվե է տվել ու նստացրել այդ աթոռին: Ու այդ ամեն լրացնում էր Ազգային ժողովի ոչ բարով փոխնախագահ՝ Էդուարդ Շարմազանովի ծիծաղը, որ չէր կարողանում թաքցնել: Խայտառակություն է՝ դա է մեր օրենսդիր իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել