android new year

Ամանորյա տոներին մնացել է ընդամենը 10 օր: Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել թարմացնել իրենց Android սարքը, ներկայանցում ենք մի ամանորյա ծրագիր, որով կարող եք Ձեր Android սարքին տալ գեղեցիկ ամանորյա ձևավորում և տրամադրություն:

Ծրագրի մեջ ներառված են 3D ամանորյա դինամիկ նկարներ, տոնական տոնածառ և ժամանակացույց, որը ցույց կտա, թե ամանորին որքան ժամանակ է մնացել: Կա թեմաների 2 ընտրության հնարավորություն (երկուսն էլ անվճար): Թեմաները կարելի է օգտագործել որպես անիմացիոն ֆոն կամ ինտերակտիվ բջջային ծրագիր (բոլոր հասանելի կարգավորումներով):

android new 2android new 3

Ծրագիրը ներբեռնելու և Ձեր Android սարքում գործարկելու համար սեղմեք ներքևի «ՆԵՐԲԵՌՆԵԼ» կոճակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել