Домашние маски и скрабы для губԳեղեցիկ և խնամված շրթունքները միշտ գրավիչ են: Ամեն օր շրթունքները ենթարկվում են փորձությունների՝ անկախ տարվա եղանակից: Քամի, արևային լույս, ցուրտ, փոշի և անգամ կոսմետիկա. այս բոլոր գործոնները ծերացնում են շրթունքները: Իսկ դրանք չեն կարող ինքնուրույն պաշտպանվել:

Ուստի մեր պարտքն է պաշտպանել մեր շրթունքները, ինչը շատ կարևոր է: Որոշ միջոցներ կօգնեն շրթունքներին ավելի ուժեղ լինել:


 Վիտամիններ C, A և E-ն նպաստում են, որ վերքերն ու ճաքերը շուտ լավանան:

• Պրոտեինը փափկեցնում է մաշկը:

• Մեղրամոմը հիանալի խոնավեցնող միջոց է:

 

Դիմակներ գեղեցիկ շրթունքներ ունենալու համար

Մրգային, հատապտղային և բանջարեղենային դիմակներ

Նման դիմակների համար հարմար են դդմիկները, վարունգը, դդումը, ձմերուկը, սեխը, խնձորը, բանանը, ծիրանը, կիվին և գազարը: Դիմակի պատրաստումը երկար չի տևի. վերցնում ենք ½ թեյի գդալ կարագ և 1 թեյի գդալ քերած միրգ/բանջարեղեն: Այս ամենը լավ խառնում ենք և քսում շրթունքներին 15 րոպեով: Դիմակը լավ սնուցում և խոնավեցնում է: Կարելի է կրկնել ամեն օր:

Մեղրային դիմակ

Մեղրը հիանալի փափկեցնող միջոց է շրթունքների համար: Այն միաժամանակ խոնավեցնում և սնուցում է մաշկը: Պարզապես մեղրը քսում ենք շրթունքներին և պահում որքան հնարավոր է երկար:

Թթվասերով դիմակ

Թթվասերը համեղ և օգտակար մեթոդ է շրթունքների համար: Այն շատ է օգնում հատկապես ձմռանը: Դիմակը պատրաստելու համար վերցնում ենք 1 թեյի գդալ թթվասեր, մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ: Խառնում ենք և քսում շրթունքներին 20-30 րոպեով:

Կաթնաշոռով դիմակ

Կաթնաշոռով դիմակները շատ օգտակար են, քանի որ սնուցում են մաշկը պրոտեինով: Վերցնում ենք 1 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ և 1 թեյի գդալ սերուցք, ձիթապտղի յուղ և կաթ: Յուղի փոխարեն կարող ենք վերցնել գազարի կամ բազուկի հյութ: Քսում ենք և պահում 20 րոպե:

Վիտամինային դիմակ

Նման դիմակներ պատրաստելու համար պետք է դեղատնից գնել սրվակներով վաճառվող վիտամին E և A: Դրանք խառնում ենք հավասար քանակությամբ մեղրի և բուսական յուղի հետ, քսում շրթունքներին և 20-30 րոպեից լվանում տաք ջրով:

Դիմակ կեֆիրից

Կեֆիրից դիմակներ բոլորն են սիրում, քանի որ դրանք շատ մատչելի ու հեշտ են: Քսում ենք շրթունքներին, թողնում, որ չորանա, կրկին քսում և կրկնում 10 անգամ: Դիմակից հետո շրթունքները շատ զգայուն են դառնում և պաշտպանության կարիք ունեն: Դրա համար շրթունքներին սնուցող քսուք ենք քսում: Ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում կրկնել դիմակը շաբաթական 3-4 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել