Երեկ ԱԺ-ում լարված իրավիճակ էր: Քվերակության էր դրվելու դկետեմեբրի 2-ին ստորագրված` «ՀայՌուսգազարդ»-ի հայաստանյան 20%-ի բաժնեմասը Ռուսաստանյան «Գազպրոմին» հանձնելու համաձայնագիրը:  
Այն, ինչ կատարվեց ԱԺ-ում, կարելի է համարել ԱԺ-ի սև օրերից մեկը, երբ բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ՕԵԿ եկյակի, Կառավարության ներկայացուցիչներին ուղղակի սևացրեցին, կամ ժողովրդական լեզվով ասած` «ցեխը մտցրին»: Այնուհետև ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և Ժառանգությունը հայտարարեցին, որ դեմ են քվերակելու ՀՀ ինքնիշխանության կորուստը ամրագրող դավաճանական համաձայանգրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ընդհանարապես չի մասնակցելու քվեարկությանը և բոյկոտելու է այն, ինչի պատճառով, ՀՀԿ-ական պատգամավորների սովորական դարձած սակավության պատճառով քվեարկությունը տապալվեց և փոխադրվեց երկուշաբթի օր:
Միանգամայն պարզ է, որ ամենաճիշտ քայլը այս խայտառակ քվեարկությանը չմասնակցելն է, բոյկոտելը, քանի որ բոյկոտը հստակ դիրքորոշում է: Բոյկոտով է հնարավոր այսօր ԱԺ-ում տապալել որևէ օրինագիծ` թույլ չտալով, որ անհրաժեշտ քվորում ապահովվի: Եվ այս տեսանկյունից ամենաճիշտ հաշվարկված քայլը կլիներ այն, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր դեմ են հանդես գալիս այս խայտառակությանը, ընդհանրապես բոյկոտեին դրա քվեակությունը: 
Այնինչ, երեկ Ֆեյսբուքում իշխանական մի շարք ներկայացուցիչներ, սկսած ՀՀԿ-ական նախարարներից և պատգամավորներից վերջացրած «անկախ» վերլուծաբաններով և այլ «ռասկրուտկա» եղած օգտատերերով, հատուկ հրահանգով քննադատում էին ԲՀԿ-ին` քվերակությունը բոյկոտելու համար: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն սլաքը ուղղելով դեպի ԲՀԿ-ն և Նաիրա Զոհրաբյանը, փորձում է իր վրայից շեղել ուշադրությունը, քողարկել այն փաստը, որ բացահայտ դավաճանական և ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակող համաձայանագիր է ստորագրել: Սակայն դա չի ստացվում հասկանալի պատճառներով. բավական է հանրությանը հարցնել, թե ինչ են նրանք մտածում ՀՀԿ-ական նախարարների պատգամավորների և ընդհանրապես ՀՀԿ-ի մասին, և անմիջապես պարզ կդառնա, թե որքանով էր հաջողված ՀՀԿ-ի երեկվա ֆեյսբուքյան կամպանիան: Փաստորեն ՀՀԿ-ն ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով փորձում է փրկել սեփական դեմքը (Արմեն Աշոտյանի գլխավորությամբ), սակայն այն, ինչ երեկ կատարվեց ԱԺ-ի դիմաց, փաստում է, որ ֆեյսբուքյան ստատուսներով չես կարող քողարկել ողջ աղբը: ՀՀԿ-ն իր թեթև ձեռամբ աստիճանաբար հանձնում է Հայաստանը` տառապելով սեփական իշխանությունը պահելու իդեաֆիքոսվ:
Այս պայմաններում, կարծում ենք, ամենաճիշտը կլինի այն, որ երկուշաբթի օրը բոլոր քաղաքական ուժերը բոյկոտեն քվերակությունը և այդպսիով տապալեն համաձայանգիրը հաստատելու փորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել