Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին: Մեջբերեմ ադրբեջանի նախագահ իլհամ ալիևի խոսքերը.
«Համեմատության համար կարող եմ ասել. աղքատ Հայաստանի բյուջեն կազմում է մոտավորապես երկու միլիարդ ամերիկյան դոլար, ադրբեջանը այդ թվից երկու անգամ շատ է ծախսում իր սպառազինության վրա…հետևություն. ադրբեջանը Հայաստանի հետ կարող է վարվել ոնց ցանկանա»: Կարող եք դիտել այստեղ.

Դե, իհարկե, ալիևի խոսքերից հետո մարդու՝ Հայի արյուն է եռում, ցանկություն է առաջանում ագրեսիվ քայլեր մշակելու, որը, իմ խորին համոզմունքով, պետք է սկսվի երկրի ներսից: Մեր երկիրը դեռ ունի բազում խնդիրներ, դրանցից առաջնայինը արտագաղթն է, որը ծնվում է Հայաստանի հանդեպ հուսալքությունից: Հետևելով վերջին փոփոխություններին՝ կապված սննդի թանկացման, գազի թանկացման, էլեկտրաէներգիայի թանկացման, տուրքերի ավելացման, վարձերի բարձրացման, պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, և հավատացեք այս ցուցակը դեռ երկար կարող է շարունակվել …, ինձ մոտ մի հարց է առաջանում. Իսկ ինչո՞վ է նման թանկ կյանքին նպաստող ՀՀ կառավարության և խորհրդարանական մեծամասնության զգալի մասը տարբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել