Այն, ինչ կատարվեց այսօր, համազգային խայտառակություն էր, որը երկար կմնա ոչ միայն հանրության հիշողության մեջ` որպես սեփական դավաճան Կառավարության առհավատչյա, այնպես էլ ՀՀ ինքնիշխանության կորստի օր: ՀՀ Կառավարության թեթև ձեռքով ստորագրված «ՀայՌուսգազարդի» հայաստանյան բաժնեմասի վաճառքի համաձայնագիրը դրվեց ԱԺ-ում քվերակության: Չնայած ՀՀԿ-ՕԵԿ զույգի դեմ համառ պայքարին՝ բոլորի համար էլ պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կրկին անգամ դակելու է այն, ինչ իրեն հրամցվում է Կառավարության կողմից, և այս պարագայում մասնակցել նման դավաճանական համաձայանգրի քվեարկությանը ոչ միայն անիմաստ էր` պարզ թվաբանության շնորհիվ, այլ նաև սխալ` որպես դավաճանական և ՀՀ ինքնիշխանության կորուստը փաստող համաձայանգրի քվեարկության ճանաչում և լեգիտիմացում: Հենց դրա համար էլ ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու այդ քվերակությանը:
Եվ այսքանից հետո ինչ-որ Գեղամ Ասլամազյան անունով օգտատեր, որ որոշել է վերլուծություններ անել այսօրվա խայտառակության մասին, իրեն իրավունք է վերապահում ենթադրել, որ ԲՀԿ-ն ճիշտ կաներ, եթե մասնակցեր քվեարկությանը և այլ անմտություններ, որ ինչ-որ հրաշքով ՕԵԿ-ից ու ՀՀԿ-ից չէին մասնակցի 20 պատգամավոր և օրինագիծը կտապալվեր և այլ հիմարություններ: Նախ հայտնի է, որ նման հրաշքներ չեն լինում կամ լինում են միայն Գեղամ Ասլամազյանների, և երկրորդ, կոչ եմ անում սույն օգտատիրոջը մյուս անգամ զերծ մնալ նման վերլուծություններ անելուց, քանի որ ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ: Բոլոր լուրջ մարդիկ, ի տարբերություն Գեղամ Ասլամազյանի, հասկացել են, որ քաղաքականության մեջ «հրաշքներ» և «եթե»-ներ չեն լինում: Մնում է այս պարզ ճշմարտությունը Գեղամը հասկանա, եթե, իհարկե, կհասկանա երբևէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել