Երբ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանն են խոսում գազի թեմայից, կարելի է հասկանալ՝ մարդիկ ընդդիմություն եղել են ու կան: Դա իրենց գործն է: Բայց երբ այդ թեմայի մեջ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է մխրճվում ու դեռ մի բան էլ սպառնում «Տիմոշենկոյի դատաստանով», դա արդեն իսկ անհասկանալի է: 
Պարզ է՝ մեր կառավարությանն անկեղծ լինելու մեջ չես մեղադրի, բայց մի բան հստակ է՝ պարտքը, որի մասին խոսում են, Օսկանյանի ասած՝ մեկ օրվա չէ, մեկ ամսվա չէ, դա մի ամբողջ 3 տարվա է՝ 2011 թվականից: Իսկ որտե՞ղ էին երեք տարի առաջ Զոհրաբյանն ու նրա կուսակցությունը: Այո, այն նույն կոալիցիայում, որը սկսել էր պարտքը կուտակել, իսկ այսօր տիկին Զոհրաբյանը մարտնչում է այդ նույն կոալիցիայի դեմ, որն այսօր փորձում է մարել այդ պարտքը, ու ինչպես է մարտնչում՝ սպառնալով մի ողջ կառավարություն դարձնել Տիմոշենկո:
«Տիմոշենկո դարձնողին» էլ գիտենք, այդ ուժի ու ԲՀԿ-ի սերտ կապերի մասին էլ գիտենք: Դրա մասին, անկասկած, գիտի նաև տիկին Զոհրաբյանը: Միակ բանը, հավանաբար, որ նա չգիտի, այն է, որ «տիմոշենկոներ դարձնելով» են երկրի հերն անիծում: Հա… ու մեկ էլ՝ սեփական մեղքերն ուրիշի վրա գցելով: Ով-ով, բայց Նաիրա Զոհրաբյանը իրավունք չուներ «Տիմոշենկոյի դատաստանից» խոսելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել