ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 զեկույցը մեծ ֆուռոռ առաջացրեց հանրապետությունում: Ոմանք մեկը մյուսից առաջ ընկնելով՝ քննադատում էին, մի մասը փորձում էին հերթական անգամ աստվածացնել Կ. Անդրեասյանին (ինչպես նախորդ տարիներին էին անում անցած-գնացած պաշտպաններին): Ի՞նչ կատարվեց իրականում: Ըստ իս, իրականում ոչինչ էլ չեղավ: ՄԻՊ ներկայացրեց մի զեկույց, որն մի փոքր տարբերվում էր նախորդ տարիների զեկույցներից, բայց բովանդակային բեռը նույնն էր՝ իհարկե առանց կոնկրետ անունների եվ կոնկրետ անձանց:

Դե իսկ հակառակ կողմն էլ փորձեց ցեխ շպրտել, քանի որ «խախի կանոնների համաձայն», հարկավոր էր հակադարձել, հակառակ դեպքում ինչպե՞ս հավատալ, որ ամեն ինչ նախօրոք չէր կազմակերպված: 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ»։

Դե, իհարկե, սա հիմնավորված չէ եվ չկա կոնկրետ անուն՝ հակառակ դեպքում դատախազությունը ստիպված պետք է լինել գործեր կազմել, կամ գործ չկազմելու համար երկար ու բարակ բացատրություններ տալ, ինչպես արվեց Հաշվիչ Պալատի հայտարարություններից հետո: Ի՞նչ եք կարծում, Իշխան Զաքարյանը դարձել էլ հակակոռուպցիոն շարժման առաջնորդ: Իհարկե ոչ, ոչ էլ Կ. Անդրեասյանն է այդ գեգեմոնը: Ընդամենը ամեն մեկը իր գործն է անում, ավելի ճիշտ ամեն ոք իր ԴԵՐՆ Է ԽԱԽՈՒՄ:

Կա՞ այս երկրում գեթ մեկը, ով մտածում է, որ դատական համակարգը մեր երկրում անկաշառ է աշխատում: Ես հասկանում եմ, որ այս պնդումն իրավական հարթության վրա չէ, բայց դե ախր պարտադիր չէ, որ ամեն անգամ մենք փորձենք պնդել այն, ինչ ակնհայտ է: Էդ նույնն է, որ ամեն մի նոր Կրթության նախարար կամ քաղաքապետարանի համապատասխան բաժնի վարիչ ամեն անգամ պնդում է, որ դպրոցներում դրամահավաք չկա: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ մեր երկրում ոչ մի ոստիկան, մասնավորապես ՃՈ աշխատակից փող չի վերցնում:

Հետաքրքիր է հարցնել Կրթության նախարարին՝ իսկ այն դասարանում, որտեղ իր տղան էր սովորում դեռեւս անցյալ տարի (Նիկոլ Աղբալյանի անվ դպրոց), դրամահավաք կա՞ր:

Այո, ամեն մի դատական պրոցես չէ, որ փողի միջամտություն է պահանջում. դե ամեն մարդ փող չունի, որ տա եվ հետո էլ կան բացահայտ գործեր, որոնց դեպքում փողը կա՛մ անզոր է, կա՛մ կարիք կա ՄԵԾ ԳՈՒՄԱՐների կամ իշխանական միջամտության (որպես օրինակ Լիսկայի վերջին գործը): Հա բայց դե ամեն մի հանդիպում էլ ՃՈ-ի հետ գումարով չի ավարտվում՝ կա՛մ համոզում ես, կա՛մ իր ձայնագրությունը լիարժեք չի լինում, կամ-կամ ... (վերջին մեկ տարվա ընթացքում ես դեռ փող չեմ տվել ՃՈ-ին, չնայած մի քանի հանդիպում եղել է):

Ասել կուզեմ, որ անիմաստ է ժամանակ ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ ճշմարտություն է. դե ես էլ անիմաստ էսքան գրեցի-մրեցի grin))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել