Նախորդ շաբաթ ժամանակակից նկարիչներից անդրադարձանք Բրենթ Հեյթոնին, ով գտնում էր, որ արվեստն այսօր միակ օրիգինալ երևույթն է, որն արտահայտում է մարդու յուրօրինակ անհատականությունը:
Այսօր ձեր դատին կհանձնենք ամերիկացի տաղանդավոր նկարչի, ում աշխատանքները բավականին տարբերվում են մինչ այս ներկայացրած նկարիչների աշխատանքներից: 1968թ.-ին Նյու-Յորքում ծնված Ջաստին Բուան այժմ ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելոսում: 
Նկարիչն ավարտել է Կալիֆորնիայի Պասադենայի Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջը ու սկսել է իր կարիերան կոմերցիոն արվեստից` աշխատելով տարբեր գործակալությունների համար: Այժմ նա ֆիգուրատիվ նկարչության դասախոս է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:

Բուայի աշխատանքները լի են էներգիայով, տաք գույներով, որոնք հրաշալի տրամադրություն ու հոգեվիճակ են ստեղծում: 

Ձեզ համար առանձնացրել են Բուայի՝ երաժշտությունից ոգեշնչված 20 կտավ, որ կարող եք դիտել ստորև:

Justin Bua

© Ջաստին Բուա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել