ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 14-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:  

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 1700  - ից  մինչև 700  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել