mãe, não acredita em nada do que eu postar aqui.Երկրպագուների բանակը քեզ հանգիստ չի տալիս, իսկ ընկերուհիներդ նախանձու՞մ են: Դա նրանից է, որ համարձակվել ես գեղեցիկ ծնվել: Ահա մի քանի ազդեցիկ խորհուրդ նրանց համար, ովքեր հոգնել են գեղեցիկ լինելուց և շտապ ուզում են տգեղանալ:

 Առավոտյան արթնանալիս առաջին հերթին չմոռանաս հիմնավոր դիմահարդարվել: Աչքերի հաստ պոչիկներ և տոնային կրեմի այնպիսի շերտ, որին կնախանձի շինարարության վրա աշխատող ցանկացած բանվոր:

• Համարձակորեն օգտագործիր ձեռքիդ տակ ընկած ցանկացած կոսմետիկա. մայրիկի կրեմը ծերացող մաշկի համար, մորաքրոջ երեք տարվա հնության դիմափոշին, քրոջդ շամպունը թեփի դեմ:

• Սննդակարգիցդ իսպառ վերացրու մրգերը, բանջարեղենն ու կաթնամթերքը: Մի սահմանափակիր կծու, յուղոտ, քաղցր ու խմորային ուտելիքները: Եվ այդ ամենը պետք է ուտել որքան հնարավոր է շատ, հատկապես գիշերային ժամերին:

• Մի լսիր ոչ մեկին և սկսիր ծխել. չէ՞ որ դա այդքան սեքսուալ է:

• Պառկիր քնելու միայն լուսադեմին: Դա կազատի քեզ «գեղեցկության քնից», որը տևում է ժամը 23-24-ը:

• Քնիր միայն տոթ սենյակում. մի օդափոխիր այն:

• Ոչ մի դեպքում քնելիս մի մաքրիր դիմահարդարումդ:

• Որքան հնարավոր է քիչ եղիր մաքուր օդին:

• Եվ ամենագլխավորը` մոռացիր, որ աշխարհում գոյություն ունի սպորտ:

Եթե կուրորեն հետևես այս խորհուրդներին, կկարողանաս քո տարիքից հինգ տարի մեծ երևալ և ազատվել բնական գեղեցկությունից: Ժպիտդ կդադարի հմայիչ ու վարակիչ լինելուց, իսկ հազը կդառնա քո մշտական ուղեկիցը: Կապտուկներ աչքերի հետ, մաշկի հողագույն երանգ և մի քանի ավելորդ կիլոգրամ քաշը կազատի քեզ աղջիկների նախանձոտ հայացքներից: Եթե բախտդ բերի, մաշկդ կպատվի պզուկներով, և կսկսի ալերգիա: Եվ գլխավորը` վերջապես կազատվես կպչուն երկրպագուներից, իսկ ընկերուհիներդ ազատ շունչ կքաշեն, քանի որ դու կդադարես մրցակից լինել նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել