Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում ժողովրդի աղքատության և վատ սոցիալական պայմանների առկայության դեպքում խաղատների գոյությունը անընդունելին է : Մենք ողջունում ենք Ազգային ժողովում քննարկվող խաղատների մասին օրենքը, սակայն ցավով ենք ուզում նշել այն հանգամանքները, որոնց կբերի տվյալ օրենքի ընդունումը: Փոխանակ ամբողջովին վերանայեն ոլորտի օրենսդրական ակտերը և ընդունեն համաշխարհային ընդունված նորմերը, Հայաստանում կատարվում է խաղային բիզնեսի մոնոպոլիզացիա: Խաղատների գործունեությունը չի արգելվում, սակայն սահմանվոում են այնպիսի հարկեր, որոնք կարող են վճարել միայն «Հատուկ» մարդիկ: Ընդ որում, այդ օրենքը գրված է հենց այդ «հատուկ» մարդկանց կողմից և նրանց բիզնեսի զարգացման համար: Մինչ այդ, մենք տեսնում էինք մենաշնորհային քաղաքականություն տարբեր ոլորտներում: Այժմ այդ քաղաքականությունը դիպչեց նաև խաղատներին:
Մենք կոչ ենք անում կամ ամբողջովին վերացնել խաղատները Հայաստանում, կամ թողնել այն պայմանները, որոնք գործում էին մինչ այժմ: Հասկանալով, որ խաղատների գործունեությունը բավականին գումար է բերում պետական բյուջե և ապահովում է Հայաստանի բնակիչներին աշխատատեղերով, մենք չենք պնդում ոլորտի վերացմանը, այլ դեմ ենք բոլոր տեսակի մենաշնորհային գործունեությանը: Մոնոպոլիզացման դեպքում հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից և կհամալրեն գործազուրկների բանակը, որոնց մասին չի մտածում մեր կառավարությունը:
Այս օրենքով Ազգային ժողովը ոչ թե պայքարում է խաղամոլության դեմ, այլև նպաստում է միայն մենաշնորհային գործունեության ընդլայնմանը Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել