Ժամանակին գրել էի ու հիմի էլ կրկնեմ միտքս: Քանի որ ամբողջ Երևանն են գծոտել, վերահսկելն անիմաստ է: Տարեկան վճարը 12000 դրամ է, որից 70 տոկոսը գռփում է մասնավոր ֆիրման, իբր կարմիր գիծ գծելու ու վերահսկելու համար: Փոխարենը, կարելի է ֆիքսել 3600 դրամ, ու ուղղակի որպես ավտոմեքենայի տուրք գանձել: 
Այսօր ասածս հաստատվեց, փաստորեն այդ մասնավոր ֆիրման, թքած ունի կարմիր գծերի վրա էլ, վերահսկողության վրա էլ, քանի որ իմ նշած փաստարկումն է մեջ բերում՝ միևնույնն է ամբողջությամբ գծած է, էլ ինչի՞ պիտի կարմիր գիծը երևա: Կարճ՝ փողս տվեք: 

Կրկնում եմ, եթե ամբողջ Երևանը «պառկովկա է», ամրագրեք 3600 դրամ տուրք, մարդիկ վճարեն՝ իմանալով, որ այն գնում է Երևանի գանձարան, այլ ոչ թե ինչ-որ մեկի գրպանը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել