Անհրաժեշտ է`
2 բանան
100 գ շոկոլադ
3 ճաշի գդալ շաքարավազ
50 գ նարնջի հյութ
Պատրաստման եղանակը`
Բանաններից պատրաստում են պյուրե, տեղադրում խորը կաթսայի մեջ: Ավելացնում ենք նարնջի հյութն ու շաքարավազը, դնում կրակին: Եփում ենք 5 րոպե` անընդհատ խառնելով:
Շոկոլադը կոտրում ենք կտորների: Կրակից հանում ենք բանանի զանգվածն ու ավելացնում շոկոլադի կտորները: Խառնում ենք մինչև շոկոլադն ամբողջությամբ «ձուլվի» զանգվածին: Ապա լցնում ենք զանգվածը տարրայի մեջ:
Կարելի է օգտագործել միանգամից, օրինակ տորթին կամ բլիթներին քսելու համար: Մի քանի ժամ սառնարանում տեղադրելուց հետո կրեմը պնդանում է:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել