«Ազատ գոտի» հաղորդաշարն արդեն քանի օր է չի հեռարձակվում Հ1-ով: Անհանգստացա. Մտածեցի գուցե հաղորդումը փակել են, գուցե Արտակը վիճել է տնօրինության հետ և հեռացել... իսկ ինչո՞ւ պետք է փակած լինեն, չէ՞ որ հաղորդումը բավական ռեյտինգային և հետաքրքիր էր: Եվ ինչը ոչ պակաս կարևոր է այն նաև ասելիք ունեցող հաղորդում էր. Տեղ տեղ-տեղ ուսուցողական, տեղ-տեղ էլ սկանդալային: Արտակին էլ հավանում եմ: Հաճելի երիտասարդ է, ով լավ գիտի իր գործը ու կարողանում է լավ ներկայանալ:

Այսօր վերջապես մեջս կուտակված հարցերի պատասխանը ստացա: Դա արեց Bravo.am կայքը. Մի քանի ինձ համար շատ կարևոր հարց ուղղելով Արտակին: 

Հարցազրույցից պարզվեց, որ հաղորդաշարը չի փակվել, իսկ հաղորդավարի փոփոխություն այնուամենայնիվ կլինի: Բայց թե ո՞վ է փոխարինելու Արտակին առայժմ անհայտ է: Հուսով եմ ինչ-որ արժանավոր մեկը: Արտակն ասաց, որ Հ1-ի ղեկավարության հետ խնդիրներ չունի և հեռուստաընկերությունից չի հեռացել, չնայած տխերել է, որ այլևս չի վարելու «Ազատ գոտին»: Նաև ասաց, որ Հ1-ի ղեկավարության հետ զրույց է ունեցել և սեպտեմբերից նոր նախագիծ է վարելու՝ շատ ավելի լավ պայմաններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել