steve jobsIttrend.am-ը գրում է.

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսն իր առջև նպատակ էր դրել ստեղծել արհեստական իտելեկտ: Փորձագետներն այս կարծիքին են եկել Ջոբսի հարցազրույցը դիտելուց հետո, որն արվել էր РИА Новости-ի «Գիտական երկուշաբթի» ծրագրի շրջանակներում:

Հարցազրույցը ձայնագրվել էր 1995թ., երբ Ջոբսն արդեն հիմնադրել էր Apple ընկերությունը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Նյու Յորքի ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Կրուտսկիխը կարծում է, որ Ջոբսի նպատակը արհեստական ուղեղի ստեղծումն էր: Apple-ի արտադրանքները, այդ թվում՝ iPhone-ը, հավաքում են ահռելի քանակությամբ ինֆորմացիա՝ նամակներ, զանգեր, տարատեսակ տեղեկություններ: Իսկ նոր սերնդի iPhone-ը կարողանում է ֆիքսել նաև օգտագործողի մատնահետքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել