Էսպես որ ուղիղ եթերում նայում եմ, ոնց է սիրտս ճմլվում ուկրաինացիների համար: Ո՛չ ուկրաինացի ընկեր ունեմ, ո՛չ ընկերուհի, բայց կապ չունի, մտածում եմ` ինչպե՞ս կարելի է սեփական ժողովրդին էդպիսի անորոշության մեջ պահել: Էս Օբաման ու Պուտինը նստել ղումար են խաղում Ուկրաինայի վրա, եվրոպացիք էլ կարտ բաժանողն են. բա ուկրաինացի իշխանավորնե՞րն ուր են: Իրանց ուղարկել են ջրի՞: 
Չգիտեմ, շատ ծանր եմ տանում էս օնլայն զարգացող իրավիճակները: 
Մեր համար դասեր քաղելու ռեալ առիթ է: Սատանան տանի մեր հայաստանյան խառնակիչներին: Դե հիմա թող ամեն մեկն ինքն իր համար մտովի զուգահեռներ տանի, նայի ուկրաինական անողնաշար իշխանավորներին մեր իշխանությանը հագնելուց առաջ: Թող մի հատ ամեն մեկը զուգահեռ անցկացնի դրանց բերկուտ կոչվածի ու մեր ոստիկանության կարգ ու կանոն հաստատող ոստիկանի միջև: Մի հատ հլը ուկրանական ընդդիմության պրովակացիաների անմարդկայնությունը նայեք, ու մեր անշառ Շանթի մանկամտության հետ համեմատեք: Բայց ընենց էլ չի, որ պետք է «արխային» ընկնել: Ուկրաինացիք մոտ 45 միլիոն են, հարուստ ռեսուրսներով երկիր, մենք 2.5, ու ... շատ բաներ մեր համար մահացու վտանգավոր են: Ինֆորմացիա ունեմ, որ Մայդանը դեկտեմբերի սկզբին գրոհող բերկուտը, ինչպես և հիմա օղակի մեջ ճնշող մերկուտը Կիևինը չէ: Կիևցիները հրաժարվել են դուրս գալ իրենց համաքաղաքացիների դեմ: Այս բերկուտը բերել են Օդեսայից: Համբերություն ու դիմագրավելու ուժ եմ մաղթում ուկրաինացիներին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել