Միայն հայերը կարող են աղբարկղի տարողությունը մեծացնել ոտքով:
* * *
Միայն հայերը կարող են անկողնում պառկած ասել` գնացի քնելու:
* * *
Միայն հայ աղջիկներն են սիրում ու ատում… ստատուսներով:
* * *
Միայն մեզ մոտ է, որ վերելակները նաև զուգարան են:
* * *
Միայն մեզ մոտ է, որ երբ դուռը թակում են, հարցնում ես`«ով է», պատասխանում են`«Ես եմ»: Ու կապ չունի` ձայնը ծանոթ է, թե ոչ, դուռը բացում ես:
* * *
Միայն հայերն են, որ երբ հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մարտկոցը նստում է, սկսում են ավելի ուժեղ սեղմել կոՃակները: Հետո որ չի ստացվում, մի հատ էլ, այնուամենայնիվ, ձեռքը (հեռակառավարման վահանակի հետ) երկարացնում են ու այդպես են փորձում:
* * *
Միայն մեր աղջիկները կարող են իրենց շպարի ողջ կոմպլեկտը տանել դասի:
* * *
Միայն հայերն են, որ աղբը թաքուն նետում են պատուհանից ու թաքուն նայում` հո մեկի գլխին չընկավ:

Հարցեր`առանց պատասխանների

1. Ինչո՞
ւ են լիմոնադը պատրաստում արհեստական լիմոնի հյութից, իսկ մաքրող և ախտահանող միջոցները` բնականից:

2. Ինչո՞ւ ենք ավելի ուժեղ սեղմում հեռակառավարման վահանակի կոճակը, որի մարտկոցն է նստել:

3. Ինչո՞ւ ենք լվանում սրբիչները, եթե նրանով մաքրում ենք միայն մաքուր ձեռքերը:
4. Ինչո՞ւ են տգեղ աղջիկները ավելի գոհ և հպարտ քայլում:
5. Ինչո՞ւ ենք անջատում ռադիոն մեքենայում, երբ ճանապարհը վատ տեսանելի է:
6. Ի՞նչ են հաշվում ոչխարները, որպեսզի շուտ քնեն:
7. Ինչո՞ւ է սև սալորը կարմիր, երբ դեռ խակ է:
8. Ինչո՞ւ ոչ ոք չի անհանգստանում, որ բժիշկները իրենց գործունեությունը անվանում են պրակտիկա:
9. Ինչո՞ւ են ստերիլիզացնում այն ասեղները, որով կատարում են մահացու ներարկումներ:
10. Երբ դուք լռում եք, ի՞նչ եք ուզում դրանով ասել:
11. Կա՞ կյանք`ամուսնությունից հետո:
12. Կա՞ մթության արագություն:
13. Ինչո՞ւ է սատանան պոզերով:
14. Ինչո՞
ւ ստել, եթե առանց դրա էլ հավատում են:

15. Ինչո՞ւ է ինքը լոխ, բայց էն մեկը` Լոխնես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել