Նայում եմ աչքերիդ` Հայաստան եմ փնտրում:
 -Գրո՛ղը տանի, որտե՞ղ ես կորցրել: Ախր ասել էի, որ դու զգույշ լինես: Հա՛յ, դու կորցնելուց դեռ չե՞ս սթափվել:
  Կորցնում ենք, արդեն երկու հազար տարի: Արագիլի փոքրիկ բնի հենասյունն է արդեն ճոճվում` արտագաղթող արագիլի հեռվում կորցրած ոսկիների ու չիմացված` իր բնի տակ թաղված կյանքի, հնազանդվող իր մտքերի ու չգիտակցվող տարերքների պատճառներով: Շուտով արդեն հենասյունից Երևանն էլ էլ չի մնա, փոխարենը` մի Նոր Թեհրան, Նոր Անկարա կշենանա: Արագիլնե՜ր, ետ եկեք, շո՛ւտ, հենասյունն են ուզում քանդել, իսկ քանդողն էլ ոչ այլ ինչ է, քան քո ձեռքով բերված «բարին»: Հիմար եք դուք, արագիլնե՛ր, որ թողել եք ձեր բները և կկվի պես անպիտան ձու եք դնում օտար բնում, ձագ եք հանում օտար հողում: Կարոտակեզ արագիլներ, խնդրում եմ ձեզ, վերադարձե՛ք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել