Մեր ժողովրդական էպոսի հերոսը ինչո՞ւ է ծուռ. Բա ի՞նչ լիներ: Եթե մի քիչ խելք ունենար, գցեր- բռներ, ու առանց որևէ ընդդիմադիր քայլի, վայթե, ԱՐՏԱԳԱՂԹԵՐ...
Հիշենք ու Դավթի հետ համեմատենք մյուսներին:
. Առյուծ Մհեր-Նա իր սև գործը վաղո՜ւց արել է, Իսմիլ Խաթունի հետ լևի կապ, ու արդյունքում դուրսպրծուկ Մսրա Մելիք...
. Մսրա Մելիք-Դավթի եղբայրն է՝ հորեկան կողմից, խելքն իրենը չի նենգ փոսեր փորելու, իսկ դժվար պահին կնիկարմատներին մերկանդամ Դավթի առաջ հանելու համար, ԳԱՅԹԱԿՂԵԼՈՒ նպատակով... ավելի շուտ ցռան հոպարին է գցել..
. Ձենով Օհան-մունետիկ, կամ ձեռքի հեռախոս՝ կապի միջոց, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չի...
. Ցռան Վեգո-ամեն ինչ ասված է՝ գործելու պահին, նա շալվարը լցրած վազում է պատի ետևը...
. Պառավ-Ձայն ճշմարտության.. Մեծաբերան, քձիբ, անիծող, բայց՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍ. վերջ ի վերջո, Մարութա սարի, Թուր Կայծակիի, ու Խաչ Պատերազմիի մասին էս ԱԶԱԲՈՉԵՆՆԻ պառավն է հայտնում Դավթին:
. Ծերունի, Մելիքի բանակից-Սրան հարկավոր է ամուսնացնել բախչատեր պառավի հետ, երկուսով «ՊՐԱՎԴԱ» թերթ կհիմնեին:

Ի՜նչ մոխիր տա իր գլխին Դավիթը, որ չծռվի՝ տանուլ տված գործ է, չորս կողմ բոլորը կոնֆորմիստ են, իսկ նա, որ տանը չի եղել՝ գառնարած-մանրեղջրվր-նախրապահ արանքում, չունի ինֆորմացիա, մնացել է մաքուր, ու նախնական բնազդներին ապավինած:
Հիշեք դեռ մանուկ, երբ լսում է Կոզբադնի հարկ հավաքելու մասին, չափը շպրտելը... ապառաժ քարից կայծեր թռցնելը.... 
ԱՐԴԵՆ ԾՈՒՌ Է, ՊԱՏՐԱՍՏԻ ԾՈՒՌ:
Ու հակառակորդի եզրահանգումը.
- Մսրա աշխարհին ինչ գա՝ ՍՐԱՆԻ՛Ց ԿԳԱ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել