Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան։ Առաջին հայացքից ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործընթաց է։ Սակայն ամեն անգամ, երբ կառավարության առաջարկությամբ հրավիրվում է արտահերթ նստաշրջան, օրակարգ են մտում մի շարք օրենքների նախագծեր, որոնք մեծ մասամբ ավելի են վատթարացնելու ժողովրդի կենսամակարդակը։ Այս անգամ ևս օրակարգում են մի շարք օրենքների նախագծեր, որոնք քաղաքական մեծամասնության կողմից կդակվեն և կդառնան օրենք, ոչ թե Հայաստանում որևէ դրական բարեփոխում անելու, այլ կառավարությանը և նրա ներկայացրած բյուջեն փրկելու համար։ 2013 թ.-ը մոտենում է ավարտին, սակայն երկրում դրական զարգացման միտում անգամ չկա, փոխարենը արագ տեմպերով անդունդը գլորվող տնտեսությանը գումարվեցին ավելի թանկ սոցիալական զամբյուղը, ավելի շատ գործազուրկները և ավելի շատ արտագաղթողները։

Հ.Գ. Հարց ՀՀ կառավարությանը.
– Հնարավո՞ր է, որ Հայաստանը զարգանա։
– Հնարավոր է։
– Այսինքն կսկսե՞ք նորմալ աշխատել ժողովրդի կյանքի որակը բարելավվելու համար։
– Ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել