Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS--ի հետ» ակցիա Ակցիան իրականացվում է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը: Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով «AVERS» համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաև նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից և դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը: Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30.000 ՀՀ դրամ դրամական մնացորդով: Հիշեցնենք, որ «AVERS»-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: «AVERS» դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր: «AVERS»-ով փոխանցման գործընթացը տևում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել