Ղարաբաղյան հակամարտությունը ազդեցություն գործեց դեպի Եվրոպա գնացող Հայաստանի որոշման վրա` հետ կանգնեցնելով մեզ այդ որոշումից: Այդ պատճառով ԵՄ-ն պետք է հետաքրքրված լինի հակամարտությունը վերջնականապես լուծելու: Այստեղ կարևոր է նշել, որ Ղարաբաղի հակամարտությունն ավելի առանցքային դեր է կատարում հենց այս շահի տեսանկյունից, քան Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է` տարածաշրջանի երեք երկրներից երկուսի միջև: Կարևոր է նաև նշել, որ Ղարաբաղի հակամարտությունը երկու փակ սահմանների պատճառ է, իսկ փակ սահմաններով անհնար է տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների իրագործումը: Հիմնական խնդիրները սրանք էին, բայց ամփոփման համար նաև նշեմ, որ երեք ակտորների համար էլ, գոնե միջնաժամկետ կտրվածքով, ստատուս քվոն ամենահարմար տարբերակն է, քանի որ Ղարաբաղյան հակամարտության նոր պատերազմական փուլը որևէ մեկին ձեռնտու չէ (նշածս պատճառներով )` անվտանգության գործոնը, կոմունիկացիաների գործոնը, էներգետիկ գործոնը, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործիքային գործոնը, երբ Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են որպես գործիք, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու, թե՛ միմյանց միջև մրցակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել