www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին՝

— Ուսուցիչ, վերջերս ընկերների հետ քննարկում էինք անկեղծության և բնականության թեման, և արդյունքում իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար:

Ուսուցիչը ժպտաց՝

— Եվ ինչու՞մ է Քո հարցը: Ի՞նչն է ինչի հետ խառնվել Քո գլխում:

— Ամենակարևորը, որ ես չեմ կարողանում հասկանալ, դա անկեղծության և բնականության տարբերությունն է: Իմ կարծիքով դրանք նույն բաներն են:

— Ոչ, դրանք նույն բաները չեն, — ասաց Ուսուցիչը: — Անկեղծ մարդը կարող է բնական չլինել, սակայն բնական մարդը միշտ անկեղծ է:

— Ներիր Ուսուցիչ, ես միևնույն է չհասկացա:

— Երբ Դու անկեղծ ես, ապա չես թաքցնում Քո զգացմունքները: Երբ Դու բնական ես՝ Դու դրանց մասին չես էլ մտածում:

Ալեքս Ալեմանի "Պիկասսո"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել