Անհրաժեշտ է`

90 գրամ շոկոլադ

75 գրամ ալյուր

1/4 բաժակ կակաո

55 գրամ կարագ

150 գրամ շաքարավազ

մի պտղունց աղ

3 հավկիթ

1 թեյի գդալ վանիլին

2 ճաշի գդալ յուղոտ թթվասեր կամ սերուցք

 

Պատրաստման եղանակը` 

1. Ջրային գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, թողնում, որ մի քիչ սառչի: Առանձին մաղում ենք ալյուրն ու կակաոն:

2. Հարում ենք կարագը, ավելացնում շաքարավազ, աղ, թթվասեր: Առանձին-առանձին ավելացնում ենք հավկիթները` ամեն անգամ լավ հարելով: Ավելացնում ենք վանիլինն ու շոկոլադը: Կրկին լավ հարում ենք:

3. Լցնում ենք խմորը տապակի մեջ և թխում մոտ 20 րոպե նախապես 175 աստիճան ջեռոցում: Մատուցում ենք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել