Աստղերը հաճախ հանդես են գալիս միասեռական սիրո պաշտպանությամբ, իսկ նրանցից շատերը խոստովանում են, որ անգամ նման փորձ են ունեցել: 

Ջոննի Դեպպի սիրեցյալ Էմբեր Հարդը, թեև հանդիպում է դերասանի հետ, բայց նախկինում դեմ չի եղել ժամանակ անցկացնել աղջիկների հետ: Նա անգամ որոշ ժամանակով բաժանվել էր Դեպպից, որովհետև չէր կարողանում կողմնոշորվել, թե ում հետ է ավելի լավ` Ջոննիի, թե՞ մոդել Մարի դե Վիլպենի: Արդյունքում Ջոննին հաղթեց:

Օրինակելի մայր և սիրող կին Անջելինա Ջոլիին նախկինում բռնացրել են կանանց հետ հարաբերություններում: 2005 թվականին Ջոլին խոստովանել է, որ չի սիրում նիհար աղջիկներին. «Այն պահից, երբ սկսել եմ հանդիպել աղջիկների հետ, հասկացել եմ, որ այդքան էլ հաճելի չի գրկել փայտի կտորի»:

Մեգան Ֆոքսը հիմա սպասում է իր երկրորդ փոքրիկին, բայց մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է. «Ես բիսեքսուալ եմ: Բայց միևնույն ժամանակ ես եսասեր եմ. երբեք չեմ հանդիպի բիսեքսուալ աղջկա հետ»:

Դրյու Բերիմորը գտել է իր երջանկությունը` հանձին ճարտարապետ Ուիլ Կոպերմանի, և սպասում է իր երկրորդ փոքրիկին, բայց նախկինում խոստովանել է իր սեռական կողմնորոշման մասին: «Ես հանդիպել եմ աղջիկների հետ, բայց լուրջ հարաբերություններ այդպես էլ չեմ կարողացել ստեղծել նրանց հետ»:

Այսօր Ֆերջին ամուսնացած է և օրինակելի մայր է, բայց դեռ վերջերս հայտարարում էր իր բիսեքսուալության մասին: Black Eyed Peas խմբի մեներգչուհին մի անգամ պատմել է, որ հարաբերություններ է ունեցել կանանց հետ, բայց դրանք երկար ու լուրջ չեն եղել:

Թեև Լեդի Գագան հանդիպում է տղամարդու հետ, բայց անկեղծ խոսում է իր նախասիրությունների մասին: «Ես սիրում եմ սեքսը, և ինձ համար կարևոր չէ, թե ինչ սեռի է իմ զուգընկերը: Ափսոս, որ ընկերներս դա չեն հասկանում»:

Լինդսի Լոհանի կենսակերպն, իհարկե, ենթադրում է միասեռական կապեր: Նա հայտարարում է, որ իրեն լավ է զգում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ հետ: «Եթե ես այսօր քնում եմ կնոջ հետ, դա չի նշանակում, որ վաղն ինձ լավ չեմ զգա տղամարդու կողքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել