«Ազգ»-ը գրում է.

ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նախորդ օրը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպեց ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած ուսուցիչներին:

Կառավարության ղեկավարը կարեւորեց ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրասման գործընթացը համարելով դպրոցներում առարկայի իմացությունը բարձրացնելու լավ հնարավորություն:

«Օտար լեզուների իմացությունն էականորեն բարձրացնում է պետական ապարատի աշխատակիցների արտադրողականությունը. դրան հակառակ մեկ լեզվի տիրապետող մարդն իր գործունեության ընթացքում ունենում է լուրջ խնդիրներ», - ասաց Տիգրան Սարգսյանը եւ հավելեց օտար լեզվիդասավանդումը պետք է լինի առաջնահերթություն:

Անդրադառնալով դասավանդման նորագույն մեթոդներին եւ ռուսաց լեզվի իմացության մակարդակիբարձրացմանը վարչապետը կարեւորեց Մանկավարժական համալսարանի դերը նկատելով, որ բուհն իրուսումնական ծրագրերում սկսել է մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսուցմանը:

«Մենք գիտակցում ենք ռուսերենի ուսուցիչներ պատրաստելու գործում Մանկավարժական համալսարանի առաքելությունը, սակայն տարբեր ոլորտներում օտար լեզուների իմացության կարեւորումը նպաստեց, որ երկու տարի առաջ բուհի բոլոր ֆակուլտետներում 4 անգամ ավելացվեցին օտար լեզուների դասաժամերը»,-ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատելով, որ 70 տարի նույնՙ Խորհրդային Միության կազմում լինելը ամրապնդել է Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական, քաղաքական եւ մշակութային կապերը:

Անդրադառնալով հայ մտավորականության այն անհանգստությանը, թե գնալով մայրենին իր տեղը զիջում է օտար լեզուներին, Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեցՙ ռուսերենի ուսուցումը ոչ թե մայրենիի հաշվին է, այլՙ հանուն մայրենիի:

Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետները Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստել են հանրապետության մարզերի 137 ուսուցիչների. նրանցից մի քանիսի վկայականները հանձնեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել