«Ազգ»-ը գրում է.

Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի հայտարարության շուրջը աղմուկն ակնհայտորեն հիշեցնում է մի բաժակ ջրում փոթորկի,որն արդեն երեք ամիս բարձրացնում են իրենց եվրոպական արժեքների հետեւորդներ համարողները: Հավանաբար նրանք հույս ունեն, որմեկ-երկու տասնյակով փողոցներում բղավելով կամսոցիալական ցանցերում հայհոյելով կհամոզենՀայաստանի բնակչության մեծ մասինՙ համաձայնելիրենց մոտեցումներին, կամ որ Մաքսային միությանըմիանալու Հայաստանի որոշումը ինչ-որ շրջադարձ էրմեր երկրի արտաքին քաղաքականության մեջ:

Սակայն ոչ առաջինը տեղի կունենա, ոչ էլ երկրորդն է իրականությանը համապատասխանում:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը տրամաբանական շարունակությունն էր Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության, որը սկսվել եւ շարունակվում է անկախության ձեռքբերումից անմիջապես հետո` 1992-ից: Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլիրենց ավանդն են ներդրել այս գործընթացում եւ չեն սխալվել, քանի որ այլընտրանք Հայաստանըպարզապես չունի: Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում գտնվող մեր երկիրը, ինչպես որեւէ փոքրերկիր, պետք է ընդգրկվի որոշակի խոշոր ուժային կենտրոնի անվտանգության համակարգում, եւ,Ռուսաստանից բացի, ոչ մի այլ գերտերություն կամ ուժային կենտրոն, մասնավորապես Եվրոմիությունը,դա մեզ չի առաջարկել: Չկրկնենք, պարզապես նշենք, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես էինքհաջողելու առանց Ռուսաստանի Թուրքիայի հետ սահմանը պաշտպանել եւ Ադրբեջանի հետսպառազինությունների մրցավազքին դիմանալ:

Սա թերեւս լիովին բավարար է, որ համարենք այս ավելի քան 20 տարվա արտաքինքաղաքականությունը արդարացված եւ մեր ազգային-պետական շահերին համապատասխանող: Սագիտակցում է Հայաստանի ժողովուրդը որպես հավաքական հանրույթ, եւ թեկուզ հենց այս պատճառովՌուսաստանին բոյկոտելու կամ այդ երկրի ծառայություններից հրաժարվելու կոչերին բնակչությանգերակշիռ մեծամասնությունը կշարունակի վերաբերվել այնպես, ինչպես հիմա, այսինքն`անտարբերությամբ:

Սակայն, բացի անվտանգության նկատառումներից, առկա են նաեւ տնտեսական լուրջ պատճառներ,որոնք ավելի հստակ դարձան Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

Առաջին լուրջ գործոնը` ռուսաստանյան ներդրումները Հայաստանում գերազանցել են 3 մլրդ դոլարը:Եվրոինտեգրման ջատագովներից որեւէ մեկը կարո՞ղ է նշել մեկ այլ երկիր, որ այդքան ներդրումներ էկատարել Հայաստանում:Շտապեմ կանխել այլ հարց, եղե՞լ է մեկ այլ երկիր, որ ցանկություն է հայտնելայդքան ներդրումներ կատարել հենց նույն ոլորտներում, որտեղ ներդրումներ են կատարել ռուսականընկերությունները:

Եվրոմիության երկրներից քիչ թե շատ նշանակալի ներդրումներ են կատարել միայն ֆրանսիականընկերությունները` ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտներում, որոնք անհամեմատելիեն ռուսական ներդրումների ծավալների հետ: Որտե՞ղ են ուրեմն եվրոպական ընկերությունները, ինչո՞ւչեն ցանկանում Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գազամատակարարման ցանց ստեղծել,երկաթուղի կառավարել, էլեկտրական ցանցեր արդիականացնել եւ այլն: Երբ խոսում ենք, թե «ամեն ինչտվեցինք ռուսներին», երբեւէ մտածո՞ւմ ենք, իսկ ուրիշ ո՞վ ցանկացավ 90-ականներին ամբողջությամբփոշիացված այդ ամենը ձեռք բերել եւ վերականգնել` միլիարդների ներդրումներ կատարելով: Չկայիննման ցանկացողներ, հիմա էլ չկան եւ չէին էլ լինելու նաեւ ԵՄ-ի հետ ասոցիացումի պարագայում: Անգամերաշխավորված շահույթ ապահովող նոր ատոմակայանի համար եվրոպական ընկերությունները չենպատրաստվում ներդրումներ կատարել, եւ միայն Ռուսաստանն է ցանկություն հայտնել ներդրումներկատարել եւ բաժնեմաս ունենալ: Հայաստանը ԵՄ-ի համար փոքր եւ սահմանափակ շուկա է, առանցլուրջ հումքային պաշարների, դրան էլ ավելացրածՙ առանց երկաթուղային հաղորդակցության,հետեւաբար, մեր երկրի հանդեպ լուրջ հետաքրքրություններ ԵՄ-ն եւ նրա ընկերությունները չունեն:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել