Impoqrik.am-ը գրում է.

Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, լացը շրջապատող մարդկանց ազդանշան տալու և նրանց հետ շփվելու վստահելի միջոց է:

Սովորաբար երեխան լաց է լինում ոչ առանց պատճառի: Օրինակ, եթե նա քաղցած է, նա կսկսի լալ և լացը կընդհատի միայն այն դեպքում, եթե նրան կերակրեն կաթով, բայց եթե կաթի փոխարեն այլ բան հրամցվի, օրինակ, քաղցր ջուր, մրգահյութ, ծծակ, նա լացը կընդհատի միայն կարճ ժամանակով: Երեխան կարող է լալ լողանալիս ջրի տաքությունից, կարող է լալ ուժեղ ձայնից, կտրուկ լույսից և պաղ ձեռքերով իրեն հպվելուց: Երեխայի լացը տարբեր պարագաներում արտահայտվում է տարբեր ձևերով: Հաճախ մոռանում ենք, որ երեխան կարող է լալ նաև հոգնելուց, իսկ նա կարող է հոգնել երկար ժամանակ առույգ մնալուց, օտար մարդկանց միջավայրից, բազում խաղալիքների առկայությունից, մի խոսքով տպավորությունների գերբեռնվածությունից: Նման դեպքում նպատակահարմար է, որ փոքրիկն անմիջապես քնի, բայց գրգռված երեխան կարող է երկար ժամանակ չքնել և լաց լինել: Ենթադրելով, թե նա ուզում է խաղալ, սկսում են զբաղեցնել, բայց այդ դեպքում փոքրիիկն ավելի է գրգռվում: Նման դեպքում անհրաժեշտ է երեխային հանգիստ թողնել` ավելորդ լարվածությունից ձերբազատվելու համար

Առանց պատճառի երեխայի լացն իր կյանքի առաջին շաբաթներին չի նշանակում, թե նա հիվանդ է: Պարզապես նա ադապտացվում է կյանքի նոր պայմաններին:

Երբեմն երեխան ընդունում է ոչ սովորական սնունդ, որի հետևանքով տհաճ զգացողություններ կարող է ունենալ մարսողական համակարգից: Այդ դեպքում նա նույնպես լալիս է:

Երեխայի լաց լինելու ժամանակ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ նրան գրկել: Սակայն պետք է հանգստացնել, նրա հետ խոսել, նրբորեն համոզել, բայց այդ ժամանակ մեծահասակն իր դեմքին չպետք է դաժան արտահայտություն տա, նրա հետ կոպիտ վարվի:

Երբեմն մենք անտարբերություն ենք դրսևորում և պատժելու համար չենք մոտենում լացող երեխային: Այդ դեպքում փոքրիկն ավելի է գրգռվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել