Էսօր մեր իրականության հետ ուկրաինական իրավիճակը համեմատելով` վստահ ասում եմ` հալալա թե՛ մեր ոստիկանությանը, թե՛ մեր ակտիվիստներին: Ուկրաինական իրողությունները մի բան են վկայում, որ արտաքին ազդակները կարողացել են Կիևի քաղաքացիների միջև խզումը հասցնել այն աստիճան, փոխադարձ ատելությունը սրել այնքան, որ ակտիվիստները սադիստաբար գրանատներ են գցում, գազի բալոնչիկներ են փչում, երկաթյա շղթաներով հարվածում են ոստիկաններին, իսկ ուկրաինացի ոստիկաններ էլ, էլ ավելի դաժանորեն, գետնին պառկած ակտիվիստներին ուղղակի անխնա հարվածներ են հասցնում մահակներով, ոտքերով, ձեռքերով: Բառի բուն իմաստով ուկրաինացիները հիմա չեն կարողանում կողմնորոշվել` ի՞նչ են իրականում ուզում: Զուգահեռաբար, մեր մոտ թեև տասնյակ ձերբակալվածներ կան, վարչական պատասխանատվության ենթարկվածներ կան, ոստիկանությունն ու ակտիվիստներն, ըստ էության, ողջ օրը «հակամարտում» էին, բայց բոլորովին այլ, ուկրաինականից այլ պատկեր է: Գուցե կոչերն ավելի սուր ու անհանդուրժողական են մեր մոտ, բայց մեր ոստիկաններն էլ, ակտիվիստներն էլ ներքուստ վստահում ու, այսպես ասած, չեն ատում իրար: Ժողովուրդ, համեմատական առումով սա հաղթանակ է, միանգամից աչքի չզարնող, բայց երկար ամիսների աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաղթանակ: Պետք է արձանագրել սույն փաստը, որ, փառք Աստծո, հայը հային չի ատում, գուցե չի ընդունում գաղափարապես, բայց հաստատ չի ատում: Բրավո, ժողովուրդ, մի տեսակ լավ եմ ինձ զգում, հալալա հայ ոստիկանին է՛լ, ակտիվիստին է՛լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել