Լավ, մի հազար, գուցե 2000 մարդ այսօր ակցիա է անում, որ դեմ է Պուտինի այցին, հետո՞: Քաղաքական որևէ դերակատար ուժ հստակ չասեց թե դեմ է հայ-ռուսական նոր համագործակցությանը (ձևի վերաբերյալ այլ կարծիքներ եղան), սա էլ առավելապես ԵՎՐՈշաղկապված ՀԿ-ների գործունեության արդյունք է...ասում ենք` դեմ ենք, որ հետո բացատրենք, թե դրանով մենք մեր դժգոհությո՞ւն ենք հայտնում ՀՀ իշխանություններից: Ստացվում է, որ ընդունում ենք Պուտինի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ու ակնկալում ենք նրա աջակցությունը, որ ՀՀ իշխանափոխությո՞ւն լինի: ԵՎՐՈ ՀԿ-ների դեպքում հասկանալի է` ինչ անում են, բայց որ մեր դժգոհություն իշխանությունից այս կերպ ենք արտահայտելու, իրոք չեմ հասկանում...Դեմ լինելու համար մինչև Պուտինի այցն էլ կարելի էր ակցիա անել:

Հ.Գ. Հայաստան էլի առաջին դեմքեր են այցելել ու ոչ մի անգամ ուղիղ եթերով հեռարձակում չեմ հիշում, ոչ էլ ընդդիմախոսների` թեկուզ ժամանակավոր բերման ենթարկելու դեպք: Ստացվում է` իշխանություն էլ ոչ համարժեք իր քայլերով նպաստում է իրավիճակի սրմանը, քանզի եթե կա բերման ենթարկված, ապա կլինի նաև սրտացավ մարդ, ով կցանկանար նրա շուտափույթ ազատումը, ու նա ակամա կդառնա ակցիայի մասնակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել