Դուք ատում եք ինքներդ ձեզ, սակայն մտածում եք թե այդ ես եմ: Անիծված պրոեկցիաներ...: Ֆ. Պերլզ
Եւ այսպես, ի՞նչ է «պրոեկցիան» և ինչպիսի՞ մեխանիզմով է այն աշխատում:Մարդ, ով չի գիտակցում իր բնավորությունը և անկեղծ չէ ինքն իր հետ, վաղ թե ուշ սկսում է պրոեկցել (տեսնել) այդ` իրենից դուրս մղված մասը ուրիշների վրա: Նա այդ անում միայն նրա համար, որպեսզի ինքն իրեն չխոստովանի, որ այդպիսի որակ կա հենց իր մոտ: Մի խոսքով, անգիտակից վերագրում է ուրիշ մարդկանց իր իսկ՝ հասարակական բարոյական տեսանկյունից տգեղ մտքերը, զգացմունքերը և ցանկությունները: Որպես օրինակ՝ իր ժլատութունը չգիտակցած մարդը սկսում է «տեսնել» այն իրեն շրջապատող մարդկանց մեջ...
Կոպիտ ասած, մարդը կարող է գազազած հարձակվել մարդկանց վրա այն թերությունների համար, որոնք բնորոշ են հենց իրեն: Եւ արդեն ակնհայտ է իրականության ընկալման պաթոլոգիան: Եւ այս ամենում վատագույն սարսափը հասունանում է իր ապոգեյին, երբ մարդը ուրիշի մեջ կարծես պայծառատեսորեն բացահայտում է կեղծավորություն, շահադիտական դրդումներ, թաքնված ագրեսիա, անհարգալից վերաբերմունք իր հանդեպ, մեծամտություն և ամբարտավանություն, տգիտություն, ծուլություն և անգրագիտություն... և այս պայծառատեսական բացահատումը բացատրում է իբրև թե իրեն յուրահատուկ ինտուիցիայով և արտակարգ խելքով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել