Քրիստոնեությունը դադարում է սիրո կրոն լինելուց, երբ այն սահմանափակում ենք տվյալ եկեղեցու ուսմունքով և այդ ուսմուքի համաձայն ենք մարդու հետ վարվում և օգնության հասնում: Սա Քրիստոսի Ավետարանը չէ, սա մարդկանց հորինած «Քրիստոնեություն» է: Եկեղեցին բոլորին է, առանց կրոնական սահմանափակման: Քրիստոս վերանում է մեր միջից, երբ նրան բաժանում ենք` ասելով Կաթոլիկի Քրիստոս, Օրթոդոքսի Քրիստոս, Առաքելականի Քրիստոս և Բողոքականի Քրիստոս: Քրիստոս բոլորինն է և ոչ մեկի սեփականությունը չէ, այն իր ձեռքերը պարզած կանչում է Բոլորին` առանց կրոնական պատկանելության: 

Այնպես անենք, որ Քրիստոս բոլորինի լինի, ոչ թէ ինչ-որ եկեղեցու սեփականություն: Մեր վերաբերմունքը և Քրիստոնեական կեցվածքը պետք է բխի ոչ թէ մեր եկեղեցու ընդունած ուսմունքից, այլ Քրիստոսի ուսմունքից: Քրիստոս տարբերություն չէր դնում հրեա և հեթանոսի միջև: Պողոսն ասում է, որ Ավետարանը քարոզվում է` ի փրկություն հրեայի և հեթանոսի, ավելի ստույգ բոլորին, առանց տարբերության և Պողոսը նպատակը մեկն էր Քրիստոսի անձի շուրջ հավաքվել և գործել ըստ Քրիստոսի: Այսպես պետք է քարոզեն նաև Եկեղեցու բոլոր առաջնորդները` մի կողմ դնելով թշնամական և մարտական ոգին:
Հերիք է, ուղղակի հերիք է Քրիստոսին բաժանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել