Չկա ավելի հետաքրքիր, բարդ, վտանգավոր ու հիասքնաչ երևույթ, ինչպիսիսն ուղեղն է՝ մարդու ուղեղը: Կյանքում լինում են դեպքեր, երբ մեզ թվում է, որ այն բացակայում է, լինում է և հակառակը, երբ այնպիսի ռեակցիա է տալիս, որից կարող է տուժել Ձեր ամբողջ կյանքը: Այս ամենը խորը ուսումնասիրել են շատ գիտականներ՝ մշակելով ձևեր կառավարելու համար բանականությունը:
Երևակայություն՝ ուղեղի տված ամենալավ  բարքը՝ առաջին հայացքից: Շատ հոգեբաններ եկել են այն եզրահանգմանը, որ շատ երևակայելը կբերի նպատակների ձախողման: Երևակայելուց ուղեղը մտածում է միայն գունավորի, լավի մասին: Իսկ նպատակներին հասնելը ավելի գորշ է, ուղեղը սովորում է այդ երազերին, և երբ հերթը գալիս է դժվար ճանապարհին՝ միանագամից հետ է կանգնում: Որպեսզի ապագայում անակնկալի չգաք և չհիասթափվեք, սկսեք քիչ երևակայել: Այս ամենի կողքին կա մի շատ լավ բան. յուրաքանչյուր անձի ուղեղ սիրում է մտածել, սիրում է աշխատել: Շատ ժամանակ մենք կարող ենք լսել՝ «ուղեղ չունես» արտահայտությունը, որը բնավ սխալ է գործածել: Մենք բոլորս ծնվում ենք հավասար ունակություններով, կյանքի ընթացքում է ձևավորվում խելացի և տգետ երևույթները՝ մարդու տեսակի տարբերությունը: Աշխատասեր և ծույլ, այս հատկանիշներից որևիցե մեկը առկա է մեզ մոտ, այն իհարկե ձեռքբերովի է՝ կախված է դաստիարակությունից, միջավայրից և շրջապատից: Ուղեղը դառնում է խելացի այն ժամանակ, երբ նրան աշխատեցնում ես: Եթե աշխատեցնում ես, ուրեմն աշխատասեր ես, եթե աշխատասեր ես, ուրեմն կյանքում կհասնես հաջողությունների:
Պլանավորում. բառ , որը շատերին վախեցում է, քանի, որ իր մեջ պարունակում է խիստ տոն: Սակայն վախենալ բնավ պետք չէ: Եթե քնելուց առաջ մտածեք, և պլանավորեք վաղվա օրը, հավատացեք, որ կունենաք լավ արդյունք: Եթե օրը պլանավորած չէ, առաջին հերթին անխուսափելի է ժամանակի անտեղի կորուստը: Պլանավորելով ձեր օրը՝ ուղեղին հնարավորություն ենք տալիս աշխատել կարգավորված:
Մահկանացուն միակն է տիեզերքի վրա, որն ունի բանականություն: Ափսոս է անտեղի վատնել ուղեղը, եղե՛ք կարգավորված, պլանավորված, աշխատող ու մտածող անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել