Ասում են, թե բանականությունը կոնստանտ մեծություն է, մինչդեռ մարդկության քանակը գնալով աճում է: Իսկ սա նշանակում է, որ «բանականության դեֆիցիտ» ունեցող ժամանակակից աշխարհում բնազդներով, հույզերով ու զգացմունքներով առաջնորդվողները գնալով շատանալու են: Ասվածը թերևս բացառություն չէ նաև ՀՀ պարագայում, քանի որ մերօրյա Հայաստանի քաղաքական, սոցիալական և այլատիպ «դիսկուրսներում» կարելի է նկատել ոչ թե բանականության և փաստարկի ուժի, այլ հուզական քննադատության և մերժողականության հաղթանակը: Քանի դեռ մեզանում քննադատությունը սոսկ ինչ-որ բանի մերժումն ու բացասումն է, այլ ոչ թե հիմնավոր այլընտրանքի հաստատումը, ապա մեր կյանքի բարեփոխմանը երկար ենք սպասելու: 

Այլ կերպ, եթե քննադատությունը չի ուղեկցվում հիմնավոր նորի առաջադրմամբ կամ չի բովանդակում ստեղծագործական որևէ ճիգ, ապա այն սոսկ չարախնդություն է ու ինքնահաստատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել