Սիրելի բարեկամներ, 
նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այսօր մեզ աջակեցելու՝ կարճ կամ երկար ժամանակով ցոյցին ձեր մասնակցութեան համար։ Մի երիտասարդ այսօր ասաց, որ շնորհակալութիւն պէտք չի յայտնել, որովհետեւ ինքն իր համար, իր ապագայի համար է եկել։ Համամիտ եմ եւ կրկնակի շնորհակալ։ 
«Վիլնիւս կամ հրաժարական» հիմնական կարգախօսով այդ միջոցառումը մեր արագ արձագանքն էր հնարաւոր բացասական զարգացումների դէմ։ Այս պահին շատ կարեւոր էր, որ Հայաստանը անպայման պատշաճ կերպով ներկայանար Վիլնիւս եւ ներկայանար իր առաջին դէմքով։ Հակառակը բացի խայտառակութիւն լինելուց կոչնչացներ քաղաքակիրթ աշխարհի հետ մեր պետութեան անմիջական կապի բոլոր կամուրջները։ Մի բան, որի մասին երազում են մեզ իրենց կամակատարը դարձնելու մոլուցքով ապրող վայրենիները։ 
Ի դէպ, դեռ 11 օր առաջ Սերժ Սարգսեանին գրած ուղերձում նշել էինք, որ ժողովրդի կարծիքի նկատմամբ քամահրական վերաբերմունքով ինքը հասունացնում է իր հրաժարականի հարցը։
Հեռուստաալիքներով ելոյթների մասնակցելու պատճառով ես ժամանակ առ ժամանակ բացակայում էի, բայց մշտական կապի մէջ էի եւ տեղեկացուած։
Ի պատասխան տարբեր լրատուամիջոցների այն հարցին, թէ՝ այնուամենայնիւ եթէ յայտարարուի, որ Սերժ Սարգսեանը մեկնելու է Վիլնիւս, դուք ինչպէ՞ս կվարուեք, ես հստակ պատասխանել էի, որ մենք մեր ցոյցի առջեւ դրուած խնդիրը լուծուած կհամարենք եւ այդ պահից կդադարեցնենք ցոյցը։ Սակայն դա ոչ մի կապ չունի 29-ի հանրահաւաքի հետ։ 
Երեկոյան տարբեր հաւաստի աղբիւրներից յայտնի դերձաւ, որ հայկական պատուիրակութիւնը Վիլնիւս մեկնելու է պատշաճ կազմով։ Այսպիսով ցոյցը դադարեցւում է։ Վաղը եւ միւս օրը շարունակելու ենք հանրահաւաքի կազմակերպական աշխատանքները։ Օգտակար լինել կամեցողներ, մի կաշկանդուեք զանգահարել 094 91 81 23 համարով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել