Dream | via TumblrՎիքիպեդիայի համաձայն՝ լայֆհաքը կյանքը հեշտացնող մեթոդների և հնարքների հավաքածու է, որը օգնում է կյանքը դարձնել ավելի հեշտ ու հարմարավետ: Լայֆհաքինգը օգտակար ու կարճ կանոնների հավաքածու է, որը օգնում է նվազագույն ծախսերով լուծել կենցաղային տարբեր խնդիրներ: Ծանոթացեք մի շարք պարզ ու հասկանալի խորհուրդների, որոնք կարող եք կիրառել առօրյա կյանքում: Դրանցից որոշներին գուցե ծանոթ եք, որոշները գուցե նորություն լինեն ձեզ համար, այնուամենայնիվ կարող եք մտապահել դրանք ու հարկ եղած պահին օգտագործել և գլուխ գովալ, թե տիրապետում եք լայֆհաքինգի գաղտնիքներին:

Վազքից կամ երկար զբոսանքից առաջ հակապերսպիրանտ փչեք ոտքերին: Դա օգնում է պահպանել ոտքերի տաքությունն ու պաշտպանել դրանք կոշտուկներից:

Ատամի սովորական թելը հիանալի միջոց է տորթերի, պանիրների և այլ փափուկ մթերքների կտրատման համար:

Մաքուր գոգաթիակը կօգնի, եթե պետք է մեծ չափսի ամանի մեջ ջուր լցնել:

Ատամի մածուկը հիանալի միջոց է ոչ միայն ատամները լվանալու, այլև ավտոմեքենաների լուսարձակները մաքրելու համար:

Մկրատը կարող է ծառայել որպես խաչաձև պտուտակահան, եթե ձեռքի տակ չունեք համապատասխան գործիք:

Ցավող ատամի ցավը մեղմացնելու գործում կօգնի կծու պղպեղը: Դրեք այն ատամի վրա, և ցավը կանցնի:

Ըմպելիքն արագ սառեցնելու համար շիշը փաթաթեք թաց անձեռոցիկով և դրեք սառցարան:

Սոխը կտրելուց առաջ բամբակե տամպոններով փակեք քթանցքներն ու կխուսափեք արցունքներից:

Երբ աշխատում եք մուրճով, մեխը բռնեք հագուստը կախելու սեղմիչով, և մատները չեն վնասվի:

Եթե կոնտակտային լինզաները չորանում են, փակեք աչքերն ու թրջեք կոպերը:

Երբ խանութներով շրջում եք, ականջակալներ դրեք, և վաճառողները չեն անհանգստացնի ձեզ:

Մսի ֆարշը սառեցնելուց առաջ հարթեցրեք տուփը, և այն ավելի արագ հետ կսառի:

Դրամապանակում կրեդիտային քարտերը դասավորեք ներքևի մասը դեպի վեր. այդպես դրանք ավելի հեշտ դուրս կգան:

Բերանի հոտը ստուգելու համար լիզեք դաստակը, սպասեք մի քանի վայրկյան ու հոտ քաշեք:

Կահույքի վրայից քերծվածքը վերացնելու համար բավարար է այն մաքրել հնդկական ընկույզի միջուկով:

Եթե մաշկը քոր է գալիս, ամուր սեղմեք այդ մասը: Արյան հոսքը կնվազի, և գրգռվածությունը կանցնի:

Թեյի մի քանի պարկիկ դրեք սպորտային կոշիկի տուփում կամ հենց կոշիկների մեջ և կազատվեք տհաճ հոտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել