Դաս չսովորելն էլ արվեստ է: Երբեմն համոզվում ես, որ անհնարինը հնարին դարձնել՝ դաս չսովորել, իհարկե, հնարավոր է... Յուրաքանչյուրի պատճառը տարբեր է... Մեկը չի սովորում, որովհետև ԱՅ ՄԱՐԴ, ինքը չի սիրում էդ, ՀԵՐԻՔ  է տանջեք նրան... Ինչ-որ անիմաստ կարծրատիպեր ամեն մարդու դրդում են լավագույն անհնարին արարքների, որոնք նրանք երբեք չէին անի, եթե միայն չլինեին այդ կարծրատիպերը... Չէին սովորի, որովհետև չէին ուզի...
 Չէին սովորի, որովհետև դա նրանց չէր բավարարի... 
Չէին սովորի...  ուրիշ բանով կզբաղվեին... 
Չէին սովորի...
Ես էլ չէի սովորի, եթե չլինեին այդ կարծրատիպերը...
Չէի սովորի...
Եթե չսիրեի այն, ինչ սովորում եմ...
Չէի սովորի...
Եթե ամեն անգամ ինչ-որ մտային մահակ թույլ չտար ինձ չսովորել...
Չէի սովորի...
Իսկ հիմա ինչո՞ւ չեմ սովորում: 
Դառնում է ժամը ինը: Անհագ պահանջ կա գրելու... թե ինչ ՝ երևի էական էլ չէ... 
Եղանակի տեսության  ժամանակ ընթացող այս երաժշտությունը անտանելի է դառնում... 
Հեռախոսի կուտակիչն էլ չի լիցքավորվում... Ա՜խ, այդ լո՜ւյսը
Հայ Կոլայի հազարամյա գովազդը...  Էլ չենք գնում այդ ներկանյութը... Նոր գովազդի փող էլ չկա՜
Ինչպե՞ս սովորել, եթե այդ խեղճ նյարդային համակարգը ուզում է դեռ երկար ապրել... երկար կարդալ, լսել ու սովորել.... 
Սովորել այն, ինչ արդեն գիտես... 
Սովորել այն, ինչ երբեք էլ չես իմանա....
Չսովորել կյանքը...
Չսովորել երազանքը...
Սովորել կարդալ...
Չսովորել լսել... Երբեք էլ չենք սովորի  )))
Չսովորել սովորել/Սովորել չսովորել   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել