Վերջերս համացանցի հայ օգտատերերի,ժամանականից հեռուստահաղորդավարների ու նրանց ծրագրերում հրավիրվածների մոտ սովորություն է դարձել անդրադառնալ հայ հերոսներին ու իրենց «պարտքը համարել»՝ կա՛մ թերագնահատել,կա՛մ գերագնահատել նրանց սխրանքները: Սկսենք թերագնահատողներից: Նախ, կյանքում անսխալական մարդիկ չկան,անթերի չէ նաեւ հենց ինքը՝ թերագնահատողը: Թող ամեն ոք,ով իրեն համարում է «պատմական վերլուծաբան», փորձի իրեն պատկերացնել այդ հերոսի դերում,ոչ թե սրանից-նրանից գողացված կիսատ մտքեր արտահայտելով փորձի ինքնատիպ երեվալ:Իսկ ո՞վ դարձար դու՛,հասարա՛կ մարդ արարած,որ պահն եկած տեղը մեծ-մեծ հայրենասիրական գաղափարներ ես արտաբերում,քննադատում եւ ուղղում ես սխալները նրանց արարքների մեջ:Ասածս վերբերում է Մոնթե Մելքոնյանի հերոսությունը կասկածի ենթարկողներին:Բավական չէր այն,որ նա արեց Արցախի ազատագրական պատերազմում,այժմ նրա անցյալից բերված,  ոչ-ոքի ստույգ չհայտնի ինչ-որ փաստարկների հիման վրա մարդիկ կասկածու՜՜մ են:Երանի ամեն հայի մեջ լիներ Մոնթեի բնությունից լոկ մի կաթիլ: Շատ ցավալի է նաեւ այն հանգամանքը,որ սկսել են համեմատականներ անցկացնել պատմական անհատների միջեւ,փորձում են համեմատել նրանց սխրանքները:Ամենաստորին արարքը,որ կարելի է անել: Համեմատում են Անդրանիկին ու Նժդեհին:Իսկ ինչի ՞համար: Մի՞թե Անդրանիկն ու Նժդեհը,երբ իրենց կյանքն էին վտանգում Հայրենիքի համար,անում էին ,որ այսօր կանգնեն ու համեմատեն :Ու դրանից ոգեվորված բաժանվեն երկու ճամբարների՝ Նժդեհականներ եւ Անդրանիկականներ: Կարելի է տարբերակել նրանց արած գործերը,բայց ոչ վարկաբեկել ու թերագնահատել մեկի հերոսությունը,մյուսինը գերագնահատելու համար:Դրանով պղծում եք նրանց փառավոր հիշատակը ու հարամ եք անում նրանց արած գործը հենց ձեզ համար,մեզ համար,մեր այսօրվա Հայաստանի համար:   Նույնքան աններելի է գերագնահատումը: Կարդում եմ կենսագրական տվյալներ, բայց ,,,,,: Վատ բան գրած չի,ընդհակառակը,սրտաճմլիկ հեքիաթներ են,որոնք հնարել եւ ուզում են ավելի գերակայել տվյալ հերոսի դերը:Չափազանցություննե՜րրրր:Իսկ ինչի՞ համար:Դուք դրանով միայն վիրավորում եք տվյալ հերոսին:Այսինքն տվյալ անհատը բավարա ավանդ չի ունեցել ազատ Հայաստանի կերտման գործում եւ դուք սկսում եք սուտ ու չափազանցված պատմություններ հնարել:Հասկացե՛ք մեկընդմիշտ,Հերոսներին չեն ընտրում մարդիկ,նրանց ընտրում է պատմությունը,ու եթե նրանք այսօր իրոք համարվում են հայ ազգի փառավոր անհատները,ուրեմն արել են բավավար գործեր:Երբեք մի փորձեք գերագնահատել նրանց: Դրա կարիքը չունի ո՛չ Նժդեհը,ո՛չ Մոնթեն,ո՛չ Դուշմանը եվ կամ Անդրանիկը: Թերագնահատում, համեմատականներ, գերագնահատում՝ սրանք բոլորն էլ անթույլատրելի են եւ սխալ,դրանով դուք մեղք եք գործում նրանց հիշատակի առաջ:

Ով որ նախատում է մեր հերոսներին,թող ոչ միայն նախատի նախատինքին արժանիին,այլեւ ընդգրկի նրա ողջ գործունեությունը եւ ինքն իրեն հաշիվ տա,թե ով է ինքը,եւ ինչ ճակատագրով է ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել