Stepan_Kalloshyan_Msheci

Ստեփան Կալլոշյանն այն բացառիկ հայերից է, ով  ծնված լինելով Արևմտյան Հայաստանում որոշում կայացրեց վերադառնալ հայրենիք իր ինքնությունն ամուր պահելու համար.
“1932թ. ծնվել եմ Մալաթիայում, 3 տարեկան էի,երբ հայրս մահացավ, իսկ ես ունեի 2 քույր և 3 եղբայր: Մեծ ընտանիք էր, մայրս 5 երեխայով մնաց առանց ամուսին:
1915թ. հայրս բազմաթիվ հայերի պես աքսորվել էր, բայց քանի որ լավ արհեստավոր է եղել նրան ոստիկանները հետ էին բերել և Մալաթիայի ճարտարապետն էր դարձել: Ջարդերի ժամանակ կորցրել եմ ազգականներիս մեծ մասին՝ պապիկիս, տատիկիս, մորաքրոջս, քեռուս….:
Մեծացել, ուսանել եմ Մալաթիայում: Թուրքական բանակում ծառայություն անցնելուց հետո, ուր նվագախմբում էի նվագում, այլևս չվերադարձավ Մալաթիա և գնացի Ստամբուլ եղբորս մոտ”:

-Թուրքական բանակում ծառայելիս ի՞նչ ազգանուն էիք կրում:
-Այնտեղ այսպես էր, մինչև 1936թ. թուրքերը ազգանուն չունեին: Ազգանունի փոխարեն հոր անունն էին գրում՝ Ահմեդ Մահմեդ: Հետո օրենք հանեցին, որ ազգանուն ունենալը պարտադիր է և հայերին էլ ստիպեցին ազգանուն ունենալ, սակայն հայերն ասացին, որ ազգանուն ունենք, բայց մեկ է իրենց ուզած ազգանունը պարտադրեցին: Հայերի անձնագրերում այսպես է գրված՝

քաղաքականությունը՝ Թուրքիայի քաղաքացի, կրոնը՝ հայ,  անունը՝ հայկական,  ազգանունը՝ թուրքական: Իմ ազգանունը՝ Կալլոշյանը փոխեցինք Քալաթաշ: Երբ արևելյան Հայաստան եկանք փոխեցինք մեր ազգանունը:

-Թուրքերն ինչ որ պահ ասես համակերպվել էի՞ն, որ ազգություն չունեն:
-Այո: Այն ժամանակ Ստամբուլի բնակչությունը 1 միլիոն էր, որից 150 հազարը հայ, 200 հազարը հույն, 200 հազար էլ հրեա էին: Ստամբուլում թուրքերեն ոչ ոք չէր խոսում: Մեր թաղամասում 1տունը հայինն էր 1 տունը հույնինը: Հույների հետ մինչ ուշ գիշեր երգով ու պարով էինք անցկացնում: Մինչև 1966թ այդպես էր հետո սկսեցին գաղթերը դեպի Ստամբուլ: Այժմ Ստամբուլում 15-20 միլիոն մարդ է ապրում, եթե այստեղից գնացածներին չհաշվենք ապա բնիկ հայերը 20 հազար են, մոտ 500 հազարը հույն և նույնքան էլ հրեա է բնակվում այնտեղ:
Ժամանակին Ստամբուլում իսկական մշակույթ կար, ես հենց այնտեղ եմ հայերեն գրել կարդալ սովորել, Հայաստանից պարբերաբար գրականություն էինք ստանում: Բոլոր գավառներում հայկական դպրոցները փակել էին միայն Ստամբուլում էր գործում, հայ մնալու համար Ստամբուլ տեղափոխվեցինք :
-Ստամբուլում ինչո՞վ էիք զբաղվում:
-Կահույքի արտադրությամբ էինք զբաղվում: Նաև բասկեթբոլի բարձրագույն լիգայում էի խաղում: 4 տարի ֆինալ չէին տալիս, բայց մեկ է հաղթող ճանաչվեցինք: Առաջին անգամ Հայաստան եկել եմ հենց համահայկական խաղերի շրջանակում: Երկրորդ անգամ արդեն կնոջս հետ եկա:

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:
-Կինս իմ աչքի առջև է մեծացել: Մեր մայրերը Մալաթիայից էին միմյանց ճանաչում, ես էլ նրան քրոջս պես էի ընդունում: Պարահանդեսներին Օժենին հետս տանում էի, ներկայացնում էի որպես բարեկամուհիս: 31 տարեկան էի, բայց չէի ուզում ամուսնանալ, էնտեղ գերիի պես էինք ապրում չէի ուզում երեխաներս էլ այդպես մեծանան: Բայց մայրս պնդեց, ես էլ ամուսնացա, բոլոր հայկական ավանդույթները պահպանելով:Մեր երեք երեխաները՝ որդիներս ու դուստրս ծնվեցին Ստամբուլում, բայց երբ վերադարձանք Հայաստան 1986թ. ծնվեց փոքր որդիս:

-Իսկ ե՞րբ որոշեցիք Հայաստան տեղափոխվել:
-1977թվականին եկանք որպես տուրիստ ու հետո քաղաքական ապաստարան խնդրեցինք: Այն ժամանակ զարմանալի էր, որ հայերը վերադառնում էին: Այստեղի հայերը կարծում էին դրսում ավելի լավ է: Հետո չտեսները երկրի կառավարմամբ զբաղվեցին դրա համար մինչ այսօր լավ չէ, մինչ այսօր թալանում են: Հայրենասեր ղեկավարներ չունենք: Ամեն բան փչացրեցին: Մենք սիրում ենք ամեն ինչում առաջինը լինել, առաջինը անկախացանք, բայց ոչ մի պետություն չքանդեց, չփչացրեց իր ունեցածը: Սովետի ժամանակ էլ հայերը առաջինը քանդեցին իրենց եկեղեցիները:
Մեզ Հովհաննես Չեքեջյանը ծանոթացրեց Ջոն Կիրակոսյանի հետ, հայրենասեր մարդ էր, աշխատասենյակի դուռը միշտ բաց, կաշռքը չէր ՛՛տանում՛՛, միայն իր գրական գործերով էր ապրում: Սիլվա Կապուտիկյանն էլ առաջնորդեց, որ մեր մնալը հաստատվի: Բնակարան տրամադրեցին ու վերջնականապես հաստատվեցինք այստեղ:
 Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս Ստեփան Կալլոշյանը վստահություն էր հայտնում, որ Թուրքիան չի ընդունելու իր մեղքը.
-Թուրքերը մեզանից լավ գիտեն, թե ինչպես է եղել ցեղասպանությունը: Որքան էլ, որ ժողովուրդն ընդունի , պետությունը չի ընդունի, որովհետև վաղը պահանջներ ենք ներկայացնելու: Մենք ենք դատարկում այսօրվա հողերը ինչպե՞ս պետք է այն հողերը լցնենք:

Ահա՛ (Ա.Կ. ցույց է տալիս թուրքական փաստաթղթի օրինակը ) այս փաստաթղթում հաշվարկված է, թե Մալաթիայում որքան հայի տուն է եղել և ինչքան վնաս է հասցվել: Սա թուրքական արխիցիվ է, հավանաբար հայկական արյունով մեկն է հրապարակել:Ահա՛ պապիկիս անուն, ազգանունը,ամեն փաստ կա՝ Ամերիկայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսսիայում, Իտալիայում էլ ինչ փասին են խոսում:
Հայերը ցեղասպանությունից չէին կարող խուսափել: Այդ վտանգը միշտ եղել է ու միշտ կա:
Թուրքիան շատ է մեծացել, հարստացել, ճոխության մեջ են ապրում: Սովետի փլուզումը հարստացրեց նրանց, աղքատ մեռնում էին:
Կարող եմ ասել, որ մեր ՛՛պետությունը՛՛ չի ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, միայն խոսում են, բայց ոչ մի ձևով ժողովրդին չեն օժանդակում:
-Ձեր ծննդավայր այցելել եք:
-Ես էլ կինս էլ այցելել ենք, բարեկամներ ունենա այնտեղ: Այս տարի լավ պտտվեցինք Արևմտյան Հայաստանում, գնացինք Մալաթիա, իմ դպրոցը, եկեղեցին, տունը…վաղուց սկսել են այլ շինություններ կառուցել ու վերացնել հայի հետքն այնտեղ: Երբ Վան մտանք, ամեն ինչը Հայկական էր, ամեն անկյունը…

Ստեփան Կալլոշյանը թոռնիկի՝ Նարեկի հետ, Մալաթիայում, այն դպրոցում ուր Ստեփանն էր հաճախել

Ստեփան Կալլոշյանը թոռնիկի՝ Նարեկի հետ, Մալաթիայում, այն դպրոցում ուր Ստեփանն էր հաճախել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել