Սա գաղափարազուրկ հասարակության նշանաբանն է, որում փող կուտակելը համարվում է գերագույն նպատակ: 
Ամեն գնով փողը դարձել է ապրելակերպ, որի պատճառով մարդիկ կորցնում են իրենց տեսիլքը: Տեսիլք ունեցողները չունեն միջոցներ, քանի որ նրանց շուկայում հավասար հնարավորություններ չի տրվում: Միջոցներին հիմնականում տիրապետում են փողին ծառայողները, քանի որ այդպիսիք պետք են կառավարող շրջանակներին: 
Մեր Կառավարող էլիտան նույնպես որդեգրել է ամեն գնով փողԻ գաղափարը, որի առաջ մարդկային բոլոր արժեքները փոշիանում և ոչնչանում են: Կամաց - կամաց մենք դառնում ենք դիմազուրկ, ազգային նկարագիրը կորցրած կամ ուրացած մի ազգ:
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿԱՆԳ ԱՌՆԵԼ ԵՎ ԽՈՐՀԵԼ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ: ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈՒՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել