Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նույն մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Զաքարյանը, ով 5 տարի է՝ զբաղվում է որսորդությամբ, գյուղին հարակից Թափաբլուր սարում կարողացել է վնասազերծել գայլի:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները նրան պատմել են, որ Արմենը տանն էր, երբ տեղեկացրել են, թե «զենքդ վեկալ ու շուտ արի Թափաբլուր, 4 հատ գել իջնում են գյուղի կողմը»: Արմենն էլ իր որսորդ ընկերների հետ հասել է Թափաբլուր, որտեղ իր որսորդական հրացանից արձակած կրակոցով վնասազերծել է գայլերից մեկին, իսկ մեկին էլ՝ վիրավորել, սակայն վիրավոր գայլը մյուս երկու գայլերի հետ փախել է: Սպանված գայլը արու է, որին Արմենը տարել է իր տուն: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել