Մի բան եմ զգուշացնում բոլոր նրանց, ովքեր «կամպանիա» են սկսել Պուտինի այցի դեմ բողոքել պատրաստվողների դեմ: Իսկ կամպանիան հետեւյալն է. ով Արթուր Սաքունցի հետ դուրս գա փողոց. նա... Ուրեմն, այսպես, շանտաժներ չանեք: Ես բողոքի ակցիայի դուրս գալիս չեմ նայում, թե էլ ով կա այնտեղ, ում եմ սիրում եւ ում չեմ սիրում: Ես գնահատում ու կարեւորում եմ գաղափարը: Իսկ Հայաստանի եվրոպական ինտեգրումը տապալելու եւ Հայաստանի անկախությունը խլելու Պուտինի քայլի դեմ հաստատ պետք է բողոքել ու բողոքողներից մեկն էլ ես եմ: Նայեք` չշշկռեք բողոքողներին գնահատականներ տալիս..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել