600x580Ladynews.am-ը գևում է.

Գրեյս Քելլին, ամբողջական անունը՝ Գրեյս Պատրիշա Քելլի, իր ժամանակների ամերիկյան ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր:

Ծնվել է 1929թ-ի նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում: Գրեյսն ուներ գերմանական և իռլանդական արմատներ: Աղջկա ընտանիքն ապահովված էր ու համարվում էր ժամանակի հարուստ ընտանիքներից: Հայրը մեծահարուստ արդյունաբերող էր, զբաղվում էր նաև շինարարական աշխատանքներով, մայրը՝ երիտասարդ տարիքում աշխատել է որպես մոդել: Գրեյսը տան երրորդ երեխան էր. ուներ իրենից մեծ քույր, եղբայր և փոքր քույր:600x580Քելլին իր մանկությունն անց է կացրել Ֆիլադելֆիայի իրենց ճոխ առանձնտանը: Դեռ մանկուց աղջիկը հնարավորություն է ունեցել շփվելու հասարակության բարձր խավի ներկայացուցիչների հետ: Սակայն ի տարբերություն ծնողների՝ աղջկան գրավում է այլ աշխարհ. սերը դեպի արվեստը նրան տանում է այդ ուղղությամբ, երևի թե` այդ սերը նրան անցել էր հորեղբորից, ով ընտանիքի միակ արվեստագետն էր՝ հանրահայտ դրամատուրգ Ջորջ Քելլին:600x580Տեղի կրոնական ուսումնարանում Քելլին ստանում է խիստ կաթոլիկական կրթություն, որտեղ էլ 6 տարեկան հասակում առաջին անգամ բեմ է բարձրացել: Հետագայում տեղափոխվելով Նյու Յորք՝ Գրեյսը սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել՝ միաժամանակ սովորելով նաև դերասանի վարպետություն՝ Ամերիկյան դրամատիկական արվեսի ակադեմիայում: Շատ դերեր է փորձել խաղալ տարբեր պիեսներում, բայց ստացվել է պայմանագիր կնքել միայն ծխախոտի և գարեջրի գովազդում նկարահանվելու համար:

600x580

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել